
ՊՆ փոխգնդապետը վրաերթի է ենթարկել արտադրամասի բաժնի պետին և 2 ինժեներների. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է Երևանում ՀՀ ՊՆ թիվ զորամասի զորավարժարանի պետ, փոխգնդապետ Մարտին Հայրապետյանի կողմից վրաերթի ենթարկված 3 անձանց ինքնությունը:
Վրաերթի ենթարկվածներն են` Երևանի բնակիչներ 42-ամյա Լուսինե Սարգսյանը, 23-ամյա Նաիրա Խաչիկյանը և 28-ամյա Հասմիկ Նազարեթյանը:
Լ. Սարգսյանն աշխատում է Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող կահույքի արտադրամասում` որպես գծագրման բաժնի պետ, իսկ Ն. Խաչիկյանն ու Հ. Նազարեթյանը` նույն արտադրամասում` ինժեներ-կոնստրուկտոր:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: