Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ օրենքը ռիսկային է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերի համար: «Հիմա մի օգտատեր մեկի մասին վատ բան է գրում, ես էլ դա share եմ անում ու դառնում է լրատվամիջոց, պատասխանատու՝ դա տարածելու համար»,- նշեց նա:
Օրինակներ շատ կան, բայց հասկացեք, որ շատ վտանգավոր տեղ եք, սա չի մարսվելու, մենք մտնում ենք մի ոլորտ, որ վերահսկելն անհնար է: Պատկերացրեք՝ մի չինացի մեկնաբանություն է գրում կայքում՝ չինարենով, որ, ասենք, Սարիբեկյան պատգամավորը գիժ է, հիմա ի՞նչ անենք, ընկնենք, գտնե՞նք էդ չինացուն… Աշխարհը փոխվել է, գլոբալ աշխարհ կա, էսօր չի կարելի…
ԱԺ-ում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ «ֆեյքերի» մասին օրենքի քննարկումը, թեժացավ, երբ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ելույթի ժամանակ պաստառներ հանեց՝ հեգնելով նախագծի հեղինակններին: Լ. Բարսեղյանը շեշտեց, որ հեղիանկները ցանկացել են կարգավորել բամբասանքի ոլորտը, սակայն, ըստ նրա՝ բամբասանքը գոյություն ունի ազգային խոսքի գոյությունից ի վեր, և այն առայժմ կարգարավորել հնարավոր չէ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ օրենքի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը «հրաշալի, համապարփակ» ներկայացրեց հիմնական մոտիվացիան: Նա շեշտեց, որ նման նախագծով հանդես գալու նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Հակոբյանի հայտարարության մեջ ասվում է. «Նա երբեւէ չի հանդիսացել եւ չի հանդիսանում հիշյալ ընկերության հիմնադիր, մասնակից: Չի իրականացրել եւ չի իրականացնում ընկերության կառավարման որեւէ գործառույթ:
Դժգոհ որևէ պատգամավոր, քաղաքական գործիչ, բինզեսմեն, քաղաքացի դիմում է ինքնակարգավորման մարմնին ու ասում՝ վիրավորանք, զրպարտություն է տեսել, դիմել է լրատվամիջոցին, չեն հանել, և հիմա դիմում է այդ մարմնին, լուծում են: Բայց խնդրում ենք չանենք այս օրինգծով, սա կարող է լինել լայն քննարկման առիթ, բայց ոչ…Կրկնում եմ՝ սա վտանգավոր է, հիմա մարդիկ ստիպված են ամբողջ օրը սրանով զբաղվել, ներքին գրաքննությունը զարգանալու է, էլ չեմ ասում, որ վիրավորանքը, զրպարտանքը շատ սուբյեկտիվ ընկալում է:
Տեղացած առատ ձնից մայրաքաղաքը մաքրելու գործին իր մասնակցությունն է բերում նաև Երևան Ջուր ՓԲԸ: Խոսքն ավտոճանապարհային գետնանցումների մասին է, որտեղ մարտի 31-ի առավոտից աշխատանքներին ձեռնամուխ են եղել ընկերության մասնագետները, համապատասխան տեխնիկայի ներգրավմամբ:
Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից:
Կեսգիշերին 24-ամյա Ալեքս Իգիթբաշյանը Օրբելի Եղբայրներ փողոցից նստում է տաքսի, որպեսզի ուղևորվի իր ուզած վայրը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ 2 անհայտ անձինք դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակում են նրա մոտ եղած ողջ գումարը և բանկային քարտերը:
Նրանցից երկուսը` 23-28 տարեկան, գետնին են տապալել իրենցից մի փոքր մեծ աղջկան ու ծեծի ենթարկել: Նրանք ոտքերով հարվածներ են հասցրել իրենց զոհին` պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել` եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը։
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ ՀՀ կրթական ոլորտում փոփոխությունները չեն բացառվում, բայց Ռուսաստանի օրինակով հանրակրթության 12 տարին 11 դարձնելու նպատակահարմարություն բացարձակ չկա:
Այսօր օրերին, Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան են գտած բազմաթիվ հայեր, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից (Սիրիա):
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարտի 30-ի առավոտյան Նոյեմբերյանի ավտոկայարանում, տեղացող առատ ձյան ներքո Ոսկեվան գյուղից եկած պատանին մեկ կապը 300 դրամով սինդրիկ էր վաճառում:
Ըստ կանխատեսումների մարտի 31-ի ցերեկը ձյունը կշարունակվի միայն Սյունիքում և Արցախում, երեկոյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի եղանակի պարզեցում, ինչի հետևանքով Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի Հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև -5….-6, հողի մակերևույթին -7…-8 աստիճան ցուրտ:
Կքննարկվեն նաեւ «ՌԴ մուտքի ու ելքի» եւ «ՌԴ-ում օտարերկրացի քաղաքացիների կարգավիճակի մասին» օրենքների փոփխությունները, որոնք գործում ն 2014թ.-ի հունվարի 1-ից:
Ցանկանում են ծնողները, թե ոչ, սակայն այն, ինչ անում են նրանք, կրկնօրինակում են երեխաները` ե’ւ լավը, ե’ւ վատը:
Առաջարկում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից:
Մարտի 30-ին, ժամը 19.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում թունավորումով Գյումրիի ԲԿ են տեղափոխվել Իսահակյան փողոցի թիվ 48 շենքի բնակիչ` 1991 թ. ծնված Հ. Ք.-ն:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Չճշտված տեղեկություններով Ռ. Դանիելյանը սրտի կաթված է ստացել, ընկել ու մնացել ձյան շերտի տակ:
Մայրաքաղաքի փողոցներում աշխատում է շուրջ 130 միավոր հատուկ մեքենասարքավորում: Փողոցների և մայթերի մշակման համար, ժամը 21:00-ի տվյալներով, արդեն իսկ օգտագործվել է 254 տոննա տեխնիկական աղ և 550 տոննա ավազ:
Այստեղ տարբեր ցեղատեսակների պատկանող շներ են վաճառվում, իսկ գները սկսվում են 1000 դոլարից։ Պուդել և պեկինես ցեղատեսակի շներ վաճառող կինն ասաց, որ շների վաճառքը բավականին վատ վիճակում է։ «Մարդիկ իսկի հացի փող չունեն, երեխա չեն ունենում փողի պատճառով, ուր մնաց՝ գան շուն առնեն, որ հենց երեխու պես մի բան ա, էլի»։ Նա նշեց, որ եթե երկու ամսում գոնե մեկ շուն է վաճառում, արդեն լավ է։
Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 …-6 աստիճան, հողի մակերևույթին` -5…-7 աստիճան ցուրտ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կնոջը խեղդած ամուսնուն դատապարտել է 10 տարվա ազատազրկման:
Մարտի 30-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Միկոյան փողոցի թիվ 15 շենքի (գրասենյակային շենք) 4-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ԱԻ ԱԽ-ն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմի կողմից սպառողների էլեկտրամատակարարման վերականգնմանն ուղղված աշխատանքները շարունակվում են առանց ընդհատման: Մի շարք բնակավայրերում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է:
Մարտի 30-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի թիվ 38 շենքի բակում ծառն ընկել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: