Հասարակական և ուսանողական կազմակերպությունները համախմբվել են Քեսաբի հայությանն օգնելու նպատակով։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ընթացքում հանգանակված գումարները կփոխանցվեն քեսաբահայության օգնության համար բացված հատուկ հաշվի համարին։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 4-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակակարումը:
«Կուտակային օրենքն ուժի մեջ չէ, այդ դրույթները հակասում են Սահմանադրությանը և վնասում են մարդկանց: Մեր դիմումն ամբոջությամբ բավարարված է: Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կատարել և վերջ»,- այսօր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց դիմող կողմի ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը:
Մենք կոչ ենք անում կառավարություններին պահպանել խաղաղությունը Սիրիայում և դադարեցնել խաղաղ բկաչության վրա ահաբեկչական հարձակումները: Հարկ է հարգել մարդու իրավունքների միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը և այլ իրավական պարտականությունները, որոնք բխում են դրանց նորմերից և դրույթներից: Այլևս ոչ մի զոհ չպետք է լինի, ուստի և մենք պահանջում ենք, որ միջազգային հանցագործություն իրականացնողները պատժվեն արդարադատության ողջ խստությամբ:
Այսօր՝ ապրիլի 2-ին, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին է, սակայն սպանությունը դեռ չի բացահայտվել:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին:
«Ես կարծում եմ, որ որևէ գործընթաց այս Սահմանադրական դատարանում թույլ չի տվել մտածելու կամ եզրահանգման գալու, որ այստեղ ընդունվում են ինքնուրույն որոշումներ, անկախ դատարանի որոշումներ` ելնելով Սահմանադրության և իրավունքի սահմաններից»- այսօր կուտակայինի վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ցավոք, այսօր քաղաքային մեր պոլիկլինիկաներն ավելի շատ հիվանդանոց ուղեգրվելու վայր է ընկալվում։ Մարդիկ դեղորայքն առանց դեղատոմսի ձեռք են բերում դեղատներից, խնդիրներ ունենալու դեպքում էլ նախընտրում են շտապօգնություն զանգահարել, որովհետև որոշակի ծառայություն են ստանում։
Խուլիգանություն կատարելու համար այսօր մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ: Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հարուցված գործի շրջանակներում:
«Մեր պայքարը շարունակվում է քաղաքացիների սեփականության իրավունքի համար: Հետագա զարգացումները պարզ կլինեն Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը ձեռքներիս տակ լինելուց հետո:
Սահմանադրական դատարանն այսօր հակասահմանադրական և անվավեր ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները, մասնավորապես դրանց պատադիր լինելու հանգամանքը:
Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն
Մեծ Պահքի շրջանում Սբ. Հաղորդություն կարելի է ստանալ միայն այն օրերին, երբ մեծ տոն է և եկեղեցում մատուցվում է բաց Պատարագ:
Ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Երևանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ սույն զեկույցում ներկայացված խնդիրներն ու թերությունները հիմնականում վերաբերելի են նաև մյուս բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին:
«Դատախազը գրեց, որ 90 օրվա ընթացքում պետք է վերադարձվի: Մնաց 30 օր, որ նշված ժամկետը սպառվի… տեսնենք: Ես չգիտեմ, թե սրա վերջը ինչ է լինելու»:
2014թ. ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2014 թվականի ապրիլի 3-ին:
Երեկ` ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ապրիլի 2-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի և Ռուբեն Գևորգյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Ազատամարտի նվիրյալների միության վերաբերյալ մի քանի ամիս շարունակ բողոքի ալիք բարձրացրած ազատամարտիկները միանշանակ կարծիք չունեն։
Ապրիլի 4-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանում կկայանա ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը:
Ապրիլի 2-ին, ժամը 01.07-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Աշխատանից ազատված Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները հայցն ընդունվել է վարույթ: Գործը մակագրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին: Դատավորն էլ առաջին դատական նիստը նշանակել է մայիսի 6-ին:
Ավելի վաղ news.am-ը հայտնել էր, որ վիճաբանության շարուկանությանը միջամտել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Կայքի տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ:
Կողոպուտներ կատարողը ներկայացվում է ճանաչման:
46-ամյա կինը հարևանի տուն էր մտել ցանկապատի վրայով:
Շիրակի մարզի Բասեն համայնքում էկոլոգիապես մաքուր մթերք կաճեցվի նախակրթարանի սաների համար:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան չի գահավիժել անդունդը քանի որ հենվել էր հսկայական քարին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 450 գ կանեփանման չոր զանգված: Սանասար Կ.-ն, Գարիկ Դ.-ն ու Կարեն Ղ.-ն հայտարարել են, որ նշված զանգվածը թմրանյութ է, պատկանում է իրենց, այն ձեռք են բերել Բենիամին գյուղի վարչական տարածքից` իրենց օգտագործման համար: