ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ասել է, որ իր համար անսպասելի էր ՍԴ-ի նման որոշումը, բայց եթե այդպիսին է ելքը, ուրեմն «ճիշտը դատարանն է» եւ իրենք սխալվել են:
Վթարի հետևանքով Camry-ն բախվել է էլեկտրասյանը, իսկ ВАЗ 11183 -ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Փաստորեն ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական:
Հաղորդվում է, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ:
«ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ կառավարության և Ազգային ժողովի կողմից»:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել 1947 թ. ծնված Լ. Հ.-ի դին:
Կես միլիոն արժողության համակարգչի գողը հանգստյան տան աշխատակցուհին էր:
Պարզվել է, որ 1983 թ. ծնված Հ. Ս.-ը Կիևյան կամրջից ցած նայելով` մոտ կես ժամ հեռախոսով խոսել է, ինչն էլ անցորդների մոտ ինքնասպանության փորձի տպավորություն է թողել:
Մարտի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Կոշաբերդ» կոչվող տարածքում գտնվող մի հանքախորշից ապամոնտաժել և գողացել են մետաղյա կոնստրուկցիաներ և պրոֆիլներ:
Ապրիլի 2-ը՝ «Ա1+»-ի պատմության մեջ, ավելի ստույգ՝ հայաստանյան լրատվության պատմության մեջ, հետընթաց էր։ 2002թ ապրիլի 2-ին եթերազրկվեց «Ա1+»-ը հեռուստաընկերությունը, Հայաստանը մամուլի ազատության գնահատման սանդղակով հայտնվեց «ոչ ազատ» երկրների շարքում եւ մնում է մինչ օրս։
Ապրիլի 1-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի մի գետնանցումից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Արտակ Հ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 9.4 գ կանաչավուն զանգված:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով պաշտպանական ու մեղադրանքի կողմերի բողոքները:
Տիկին Մանյան պնդում է, որ ինքը հոսանքի պատք չունի, քանի որ բարեգործական կազմակերպություններից մեկը ձմռան ամիսներին տնակը ջեռուցելու նպատակով զգալի գումար է փոխանցել, բացի այդ նա ձմռան երկու ամիսներին տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել է հարազատներից մեկի տանը:
Ճիշտ կլիներ կենսաթոշակային բարեփոխումն իրականացնել երկու փուլով: Սկսել նրանցից, ովքեր բավականին բարձր են վարձատրվում: Այսպես ասած, մերօրյա «նոմենկլատուրայից»: Իսկ հետո չունևոր շերտերին մի կերպ մոտեցնելով համեմատաբար տանելի, ծայրը ծայրին հասցնող աշխատավարձին՝ անդրադառնալ նաև նրանց: Թե չէ ոմանք պարզապես չեն հասնի կենսաթոշակային տարիքի: Թեկուզև այն պատճառով, որ պահումներից հետո դեղի փող չի մնա…
Այսօր մայրաքաղաքից Գյումրի ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսների վարորդներին արգելել էին ուղևորափոխադրում իրականացնել` այն համարելով անօրինական:
Ապրիլի 2-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Տավուշ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին:
«Եթե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել պարտադիր կուտակային բաղադրիչը, ուրեմն այն չի կարող գործել որոշման հրապարակման պահից ի վեր: Աշխատողների գումարները միանշանակ չեն պահվի»:
Արարատյան դաշտավայրում և հանրապետության նախալեռնային գոտիներում վերջին օրերին գիշերային ժամերին գրանցված 0-ից ցածր ջերմաստիճանը մեծ վնաս է հասցրել պտղատու ծառերին:
Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Հիմնվելով գերագույն դատարանի վճռի և ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտումը պաշտպանող սահմանադրական և իրավական դրույթների վրա, ինչպես նաև չցանկանալով շարունակաբար լինել մի քանի տասնյակ «օրենսդիրների» անպատասխանատու գործողություններից գոյացած պայթյունավտանգ իրավիճակը մեղմող հրշեջների դերում՝ մենք պահանջում ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին կողմ արտահայտված և օրենքի «պարտադիր» բաղադրիչը վիճարկելու նախաձեռնությունը տապալած 53 պատգամավորներին անհապաղ զրկել պատգամավորական մանդատից։
Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, քանի որ այն օրենսդրական պահանջ չէր։ Միաժամանակ, հնարավոր չէ չնկատել, որ խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի հետագա բոլոր գործողությունները ուղղված են եղել խնդրի հնարավորին հրապարակային ներկայացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր դատարանում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով դատախազին: Նա նշեց, որ քրեական գործով թույլ են տրվել Քրեադատավարական օրենքի էական և կոպիտ խախտումներ, կամայականորեն խախտվել են պաշտպանական կողմի իրավունքները «մեղադրողի գիտությամբ և համաձայնությամբ»:
Մարտի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքս Ի.-ն գիշերը Մաշտոցի պողոտայում նստել է տաքսի ավտոմեքենա, որի սրահում երկու անհայտ անձինք դանակի սպառնալիքով նրանից վերցրել են գումար և բանկային քարտեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
«Ես փորձել եմ այս երեխաների երաժշտական կերպարը գտնել, Ավետը՝ հոգու կերպարը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռիտա Սարգսյանը: Ռիտա Սարգսյանն ասել է, որ աուտիզմը հիվանդություն չէ, այլ կենսակերպ է. «Եթե այդքանը հասկանալով ջարդենք այն պատը, որ մեզ այդ երեխաներից տարանջատում է, նրանք անպայման կգտնեն իրենց տեղը մեր հասարակության մեջ»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Վարկային պարտավորությունների խնդրին անդրադառնալով` Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կձեւավորվեն աշխատանքային խմբեր` համայնքներում տնտեսությունների հետ անհատական կարգով աշխատանքներ իրականացնելու եւ պարզելու անցած տարի կարկտահարությունից տուժած տնտեսությունների համար կիրառված մեխանիզմների նպատակահարմարության հարցը ստեղծված իրավիճակում:
Արձագանքելով «Autism speaks» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների դիմում-խնդրանքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը ապրիլի 2-ի երեկոյան լուսավորել կապույտ լուսարձակներով:
Ապրիլի 1-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի մի բնակարանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի վարորդ, որը խախտման համար չի ենթարկվի վարչական պատասխանատվության: Չկա այնպիսի տրանսպորտային միջոց, որի խախտումը չի արձանագրվի տեսախցիկների կամ արագաչափերի կողմից»,- ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը