Նա գիշերը ժամը 03:30-ի սահմաններում Ջրվեժում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:
Օրերը տաքանալուն պես՝ անտառը շատերի համար է դառնում աշխատավայր ու ապրուստի միջոց:
Պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ Գյումրիում ժամանակավորապես բնակվող 35-ամյա Վիտալի Գրիշկովը, վարելով Opel Astra մակնիշի 32 LO 206 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս բախվել է Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Անդրանիկ Անտոնյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 24 SU 264 համարանիշի ավտոմեքենային:
Մարտի 28-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, «Հրազդան» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին:
Մարտի 19-ին Մոսկվայի տարածաշրջանի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են նախկին «օրենքով գողի»՝ քրեական աշխարհում հայտնի Հայկ Նիկողոսյանին:
Ուշադրություն. Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մյուս շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:
Կողոպուտ Արմավիրում կամ` պարտքով փող տալու խնդրանքը մերժելու հետևանքները:
Թարմ տեղեկատվություն ուենք բոլոր շրջաններից: Կարկուտից էական վնասներ չկան, անհանգստանալու լուրջ հիմքեր` եւս: Կարկուտը շատ մեծ չափերի չի եղել, ամենակարևորը եղել է թաց կարկուտ, եթե այն լիներ ավելի կարծր և խոշոր, բնականաբար, դա լուրջ վնասներ կարող էր տալ:
Ադրբեջանական կայքերից մեկը, հղում անելով Europian voice կայքին, գրել էր, թե Ադրբեջանի սահմանին զինուժի կուտակում է նկատվում: Նշենք, որ Europian voice-ը նման տեղեկատվություն էր տարածել մարտի 20-ին:
Մարտի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դանակահարություն` Գյումրիում:
«Եկեղեցին, իհարկե, վերակառուցվեց. դրա տեղում հին եկեղեցին էր, սակայն այն, ինչ հիմա ունենք, ավելի շատ նոր եկեղեցի է, որի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն էր»,- ասաց Տ. Պետրոսը:
Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` Յուրի Խաչատուրովը կարևորել է ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Մարտի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես E 190»-ի, որն էլ` «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենայի:
Մարտի 29-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, մոտակա ժայռից քարեր են պոկվել և թափվել ցած` ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Ջուլիետա Դ.-ին և 1997 թ. ծնված Մարգարիտա Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով պետեկամուտների կոմիտեի 4 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով:
Գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու և աջակցելու նպատակով առաջարկվել է վերը նշված տարածաշրջանները սպասարկող ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ)՝ համապատասխան աշխատանքներ իրականացնել ջրօգտագործողների հետ: Խնդիրներ առաջանալու և անհրաժեշտության դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել համապատասխան ՋՕԸ-երին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը վաղը առավոտյան առողջական խնդիրների պատճառով կմեկնի Ֆրանսիա:
Ժամը 10:30-ի սահմաններում Նորագավիթ 4-րդ փողոցի 61 տան բնակիչ, 46-ամյա Արայիկ Մարգարյանը իր տան բակում իր կողմից վարած Mercedes 600 մակնիշի 555 ՕP 15 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երեխային՝ 5-ամյա Մարկ Մարգարյանին:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզում գրաված նախկին դիրքը վերականգնելու փոր֊ձեր է կատարում՝ «ժամանակի» հետ զրույցում լրատվամիջոցների այս տեղեկությունը հաստատել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը։
Երեւան քաղաքում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի շենքերի եւ խորհրդանիշ հանդիսացող օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաեւ փողոցային լուսավորությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Մարտի 28-ին,ժամը 19.30-ից մինչեւ 21.15-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Չինարին:
Մարտի 28-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Երասխավան-Պարույր Սևակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
«Թերեքը», լիարժեք պայմանագիր է ստորագրել Գրիշա Սիմոնյանի հետ և նրա բուժման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա:
Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռ համայնքն առաջիկայում արոտավայրեր չի ունենա: Համայնքի ընդհանուր արոտը ներկայում կազմում է 600 հա-ից ավելի:
Ոստիկանությունը որոնում է կողոպուտի ենթարկված կանանց: