
Քեսաբի փրկության կոչին միացել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և այլք

Այսօր օրերին, Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան են գտած բազմաթիվ հայեր, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից (Սիրիա):
Քեսաբահայության համար ստեղծված ողբերգական այս իրավիճակին անտարբեր չեն նաեւ ֆուտբոլիստները:
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը facebook-ի իր էջում կոչ է արել միանալ Քեսաբի պահպանելու ակցիային:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանը իր facebook-ի էջում կոչ է արել միանալ ինտերնետային ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն Քեսաբի:
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը instagram-ում է տեղադրել «Save Kessab» գրությամբ լուսանկար:
Հայաստանի հավաքականի եւ «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը facebook-ի իր էջում տեղադրել է քեսաբահայերի նամակի ռուսերեն տարբերակը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը իր facebook-ի էջում տեղադրել է #SAVEKESSAB հեշթեգով լուսանկարը:
ԱՄՆ-ում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը եւս անտարբեր չի մնացել Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին եւ facebook-ում կոչ է արել միանալ ստորագրահավաքներին:
«Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով ներկայումս ԱՄՆ-ում վերականգնողական կուրս է անցնում, դարձյալ facebook-ի միջոցով է հանդես եկել նմանատիպ կոչով:
armsport.am