Բաժիններ՝

Սպասվում է ջերմաստիճանի անկում

Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը  Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում  սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը  օդում մինչև -4 …-6 աստիճան, հողի մակերևույթին`  -5…-7 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում մարտի 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ, ապրիլի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 9-14 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մարտի 31-ի գիշերը հնարավոր է ձյուն , 31-ին` ցերեկը, ապրիլի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս