
Մաքրվում են ստորգետնյա անցումները

Տեղացած առատ ձնից մայրաքաղաքը մաքրելու գործին իր մասնակցությունն է բերում նաև Երևան Ջուր ՓԲԸ: Խոսքն ավտոճանապարհային գետնանցումների մասին է, որտեղ մարտի 31-ի առավոտից աշխատանքներին ձեռնամուխ են եղել ընկերության մասնագետները, համապատասխան տեխնիկայի ներգրավմամբ:
Սակայն նպատակը միայն տրանսպորտի անխափան երթևեկությունն ապահովելը չէ: Անհրաժեշտ է մաքրել նաև անձևատար համակարգը, մասնավորապես ճաղավանդակները, որպեսզի հալչող ձյունը հընթացս հեռացվի և գիշերը սպասվող ցածր ջերմաստիճանի պայմաններում չսառցակալի ու վթարների պատճառ չդառնա:
Մյասնիկյան պողոտա-Աբովյան փողոց, Հերացու փողոց, Խանջյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա, Խանջյան փողոց-Տիգրան Մեծի պողոտա հատվածներում մինչև օրվա վերջ կավարտվեն ձնամաքրման աշխատանքները:
«Երևան Ջուր» ՓԲԸ