Լևոն Բարսեղյան. Բանբասանքը չի կարգավորվում, հարգելիններս
ԱԺ-ում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ «ֆեյքերի» մասին օրենքի քննարկումը, թեժացավ, երբ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ելույթի ժամանակ պաստառներ հանեց՝ հեգնելով նախագծի հեղինակններին: Լ. Բարսեղյանը շեշտեց, որ հեղիանկները ցանկացել են կարգավորել բամբասանքի ոլորտը, սակայն, ըստ նրա՝ բամբասանքը գոյություն ունի ազգային խոսքի գոյությունից ի վեր, և այն առայժմ կարգարավորել հնարավոր չէ:
«Եթե հաջողվի, դա Նոբելյան մրցանակին արժանի նախագիծ կլինի։ Բանբասանքը չի կարգավորվում, հարգելիններս, կարող է լինել զրպարատական, կարող է լինել անշառ, կարող է լինել նարդու բամբասանք, սուրճի, բայց դա անհնարին է կարգավորել»,- նշեց նա:
Խոսելով օրինագծի հետևանքների մասին՝ Լևոն Բարսեղյանն ասաց. «Ասենք՝ ընդունվում է օրենքը և ինչ որ մեկը ինչ-որ մեկին չի սիրում ու այս մեկի պրոֆիլով ֆեյք է բացում՝ օգտագործելով նույն ֆոտոները, կենսագրությունը, արագ հետևում է՝ ինչ կարող է լինել և ամբողջ էջում սկսում է զրպարտչական նյութեր տեղադրել, իսկ լրատվամիջոցն ընդունում է։ Ադյունքում սկսվում են պատերազմներ և մարդուն մնում է .am դոմենից արտագաղթ դեպի այլ դոմեններ»:
Նա հորդորեց իր հայտարարությունները չորակել որպես «սև ակնոցներով նայող» մարդու տեսակետ, ապա նշեց, որ եկել է առաջարկով: Պարզելով իր հետ բերած պաստառներից մեկը, որտեղ շենքեր էին նկարված, նա ասաց, որ քանի որ բանբասանքները սկսում են «բիսետկաններից», իսկ շենքերը քառանկյուն են, ապա դրանք պետք է դարձնել կլոր, որ վերահսկելի դառնան:
«Քանի որ բոլորդ էլ գիտեք, որ խոսքը, խոսելը մարդկային բնազդ է և կարիք է, ուրեմն պետք է անկյուններն էլ ձևավորեն, որ վտանգավոր չլինեն: Առաջարկում եմ կլոր շենքերի ներքին անկյուններում խոսեն, որ վերահսկելի լինի, որ հանկարծ բան չլինի, աղբը լինի ներսում, վերջնական տարբերակը կարող է լինել այսպես՝ ձկնաբուծարան և այլն»,- նշեց նա:
Լևոն Բարսեղյանի ելույթը ավարտվեց ծիծաղով ու ծափահարություններով: