Բաժիններ՝

Ջարդված ծառեր ու չքերված ձյուն ճանապարհներին

tesankyun.am-ը գրում է. Մարտի 30-ի առավոտյան Նոյեմբերյանի ավտոկայարանում, տեղացող առատ ձյան ներքո Ոսկեվան գյուղից եկած պատանին մեկ կապը 300 դրամով սինդրիկ էր վաճառում:

Նոյեմբերյան-Երեւան երթուղային միկրոավտոբուսը   ճանապարհի վտանգավորության եւ ուղեւորների սակավության պատճառով առավոտյան երթուղի դուրս չեկավ: Նոյեմբերյանի «Լեւոն-երկրորդ»  ՍՊԸ-ի եւ Իջեւանի ճանապարհաշինական ընկերության  գրեյդերները  ճանապարհից քերում էին ձյունը, բանվորները բեռնատարներից աղ էին շաղ տալիս:

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Արծրունի Ղալումյանն ասել է, որ իրենց ընկերության տեխնիկան աշխատում է Ոսկեպար-Կիրանց, լեռնային տեղանքով  ձգվող շրջանցիկ ուղին, Բերդի տարածաշրջան տանող ճանապարհը, Իջեւան-Դիլիջան հատվածը ձյան շերտից մաքրելու, ճանապարհները երթեւեկության համար բաց պահելու համար:

Իջեւան-Դիլիջան ճանապարհին թաց ձյունը  ճանապարհը դարձրել է շատ սահուն: Այդ հատվածում ձյան ծանրության տակ ծառեր ու ծառերի ճյուղեր էին կոտրվել:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս