Մի շարք բնակավայրերում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմի կողմից սպառողների էլեկտրամատակարարման վերականգնմանն ուղղված աշխատանքները շարունակվում են առանց ընդհատման: Մի շարք բնակավայրերում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է:
Այսպես, 17:00-ի դրությամբ նախկինում 60 հազ. բաժանորդից հոսանքազրկված է մնում մոտ 40 հազ. բաժանորդ, որոնցից 2700-ը Երևանում: Առավելապես «Արաքս» (մոտ 13 հազ.), «Գեղամա» և «Մուսալեռ» (20 հազ.) մասնաճյուղերում: Վերականգնողական աշխատանքները շարունակվում են նաև «Դեբեդ» և «Աղստև» մասնաճյուղերի 5 հազ. բաժանորդի էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»