«Այստեղ մնալը միանշանակ ճիշտ է, իհարկե, դա ներկայացնում են որպես իրավախախտում, բայց փաստը ցուց է տալիս այն, որ մենք ունենք այնպիսի հանձնաժողովներ, այնպիսի պաշտոնյաներ, որոնք առաց այդ պառալիզացման ոչ մի հարց չեն լուծում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչքանո՞վ է ճիշտ Բաղրամյան պողոտայում մնալը:
Ավելի քան 5000 մարդ է դուրս եկել Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներ, որոնք երկրորդ օրը շարունակ փակում են նախագահական պալատ տանող պողոտան, որը քաղաքի հիմնական փողոցներից է: Նրանց դիմաց կանգնած են ոստիկանները, հայտնում է Euronews-ը:
Հեղինակավոր The New York Times-ը ծավալուն հոդված է տպագրել Երևանյան վերջին իրադրաձությունների մասին՝ հոդվածում հրապարակելով Twitter-ում հայ օգտատերերի գրառումները, լուսանկարներն ու տեսագրությունները:
Այս պահին Բաղրամյան պողոտայում շատ քիչ թվով ոստիկաններ են մնացել: Բաղրամյան պողոտան վահաններով շղթայած ոստիկանները հեռացել են՝ փոխարենը երկաթե հարմարանքով փակել են փողոցը:
Անդրադառնալով Հունան Պողոսյանի այն մտավախությանը, թե ցուցարարներից ոմանց մոտ սառը զենք կա, Վ. Շուշանյանն ասաց, որ ինքը չի կարող բոլորին ստուգել, եթե իրենք նկատել են թող վերցնեն:
Երեկ` ուշ երեկոյան, Երևանի Մամիկոնյանց փողոցի բազմաբնակարան շենքում բնակվող մանկավարժական համալսարանի 47-ամյա կին դասախոսը շենքի 11-րդ հարկի միջանցքում ծեծի է ենթարկվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դասախասին մետաղյա խողովակով ծեծել է նույն շենքի բնակչուհին, վերջինս եղբայրն էլ «գործի է դրել» ձեռքերը, որի հետևանքով դասախոսին պատճառվել են վնասվածքներ:
Հայտնի է նաև, որ դասախոսը տուժել է նաև նյութապես, տղամարդը և նրա մայրը վնասել են դասախոսի տան մուտքի դուռը:
Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
– See more at: http://pastinfo.am/hy/node/72943#sthash.4SuBE8ud.dpuf
Մենք երախտապարտ ենք ամերիկահայ մեր մեծ հայրենակցին Հայաստանի կյանքում իր ունեցած լուրջ ավանդի համար և մենք երբեք դա չենք մոռանա: Քըրք Քըրքորյանի հիշատակը միշտ վառ կմնա մայր Հայաստանում:
Օրերս արտակարգ դեպք է եղել Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում՝ դիմելով ցուցարարներին, ասաց, որ ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների կողմից որպես պատնեշ բերված աղբամաններում պարկերով քարեր կան:
«Երեկվա անտեսանելի աշխատանքի արդյունքում բիզեր, դանակներ են հայտնաբերվել քաղաքացիների մոտ, որոնք կարող էին օգտագործվել ցուցարների կողմից և ոստիկանների դեմ»,- նշել է նա:
«Բարեւ Երևան» խմբակցության անդամներն իրենց վրդովմունքն են հայտնում Հայաստանում, մասնավորապես Երևանում սկիզբ առած հանրային շահի պաշտպանության խաղաղ զանգվածային միջոցառումների մասնակիցների, լրագրողների հանդեպ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանության անիրավաչափ գործողությունների կապակցությամբ:
Գյումրիում բնակվող Ավետիսյանների 7 անձից բաղկացած ընտանիքի դաժան սպանդից անցել է արդեն հինգ ամիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ավետիսյանների ընտանիքի հարազատները մտադրություն ունեն այն տունը, որտեղ տեղի է ունեցել ընտանիքի սպանդը, վերածել տուն-թանգարանի:
ԱՄՆ Գլենդել քաղաքում հայ համայնքը միացել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին:
Հունիսի 7-ին տեղի ունեցած Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո, քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, բացակայում է ՀՀ-ից:
«Երեկ Ազատության հրապարակի շրջակայքում գործող սրճարանների հիմնական հաճախորդները ոստիկաններն էին»:
2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:
Ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարել է, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար եւ խորհուրդ տվեց իրենց չհամոզել , եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ:
Վարչախմբի նման գործելաոճը վաղ թե ուշ բերելու է համարժեք պատասխանի, որի հետևանքները, ցավոք, կրելու ենք ազգովի:
Ցուցարարների նպատակը ո՞րն էր, որ Սերժ Սարգսյանը նրանց լսի՞, դրա համա՞ր էին նրանք գնացել Բաղրամյան փողոց: Նախագահը հրաժարվո՞ւմ էր նրանց լսել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի հավատում, թե ոստիկանությունը նախորդ օրը ծեծի է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին: «Ես տեղյակ չեմ, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը կկարողանամ խոսել, եթե ես մի բանից կուրսի չեմ, բառադարի խոսեցինք, լա՞վ […]
Ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ ինքը խոսում է այն ժամանակ, երբ դրա պահանջը կա. «Հիմա դրա պահանջը չեմ տեսնում, քանի որ սա իմ խրամատը կամ դաշտը չէ: Ամեն ինչի իրավունք ունեն, բայց օրինականության դաշտում: Աստված մի արասցե, որ լինի արյունահեղություն: Իսկ, ահա, ժողովրդի դժգոհությունը հասկանալի է եւ ընդունելի»»:
«Ես Ձեր ու մի շարք երիտասարդների մեջ տեսնում եմ ազնիվ մղումներ, բայց այդ մղումներից զատ, բայց Դուք անուններ տվեցիք, հարևան հանրապետություններից թափառում են ոմանցից նրանք»,- tert.am-ի փոխանցմամբ ասել է Հ. Պողոսյանը:
Այսօր առավոտյան Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարներին զգուշացրեց, որ ոստիկանությունը մինչև կհամբերի մինչև ժամը 10.00-ը, իսկ հետո կդիմի գործողությունների:
ԱԺ մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ այս պահին մտավորականները, հոգևորականները, փաստաբանները, լրագրողները, քաղաքական գործիչները կենդանի պատ են կառուցում Ոստիկանության և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների միջև:
Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից. որոշ պատգամավորներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ միացել են ցուցարարներին:
«Սխալների համար ամոթ չէ ներողություն խնդրելը»,-այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
ԱԺ մի խումբ ներկա և նախկին պատգամավորներ, դերասաններ, մտավորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, փաստաբաններ, լրագրողներ հավաքվել են Ազատության հրապարակում ոստիկանների և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների միջև բռնությունը կանխարգելելու նպատակով:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք պահանջում են, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղիղ եթերով հանդես գա:
Ի տարբերություն նախորդ օրերի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման այսօրվա բողոքի ակցիա-երթին սկսեցին մասնակցել նաև շոու-բիզնեսի ոլորտի որոշ ներկայացուցիչներ: