«Լյովայի նման բարի տղա կա՞… թողեք, սթրվեմ». Սեյրան Սարոյանը` Լևոն Երանոսյանի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի հավատում, թե ոստիկանությունը նախորդ օրը ծեծի է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին:

«Ես տեղյակ չեմ, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը կկարողանամ խոսել, եթե ես մի բանից կուրսի չեմ, բառադարի խոսեցինք, լա՞վ կլինի. կարծիք ես ասում այն ժամանակ, երբ գիտես, թե խոսքն ինչի մասին է, թողեք, սթրվեմ»,- հայտարարեց Սարոյանը:

Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանության զորքերի հրամանտար Լեւոն Երանոսյանն է հրամայել ծեծել հավաքված քաղաքացիներին, գեներալը պատասխանեց.

«Ես շատ մոտիկից ճանաչում եմ իրեն, շատ լավ գիտեմ իրեն, տենց բան չկա, Լյովայի նման բարի տղա կա՞, մի հավատացեք, որ Լյովան տենց բան կաներ, մի անշնորքություն ուրեմն արել են, հենց նենց մարդուն կծեծե՞ն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս