Բացառիկ տեսանյութ. Ինչպես է ոստիկանությունը ցրել էլեկտրականության սակագնի դեմ պայքարող ցուցարարներին. Euronews
Ավելի քան 5000 մարդ է դուրս եկել Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներ, որոնք երկրորդ օրը շարունակ փակում են նախագահական պալատ տանող պողոտան, որը քաղաքի հիմնական փողոցներից է: Նրանց դիմաց կանգնած են ոստիկանները, հայտնում է Euronews-ը:
Ցուցարարներին բարկացրել է այն, որ էլեկտրաէներգիայի սակագինը թանկանում է մինչև 22%-ով, սակայն նրանց առավել զայրացրել է փաստը, որ ոստիկանները ջրցան մեքենաներ են գործի դրել:
Նշվում է, որ ավելի քան 200 մարդ էր նախօրեին ձերբակալվել, 7 ցուցարար ու 11 ոստիկան վնասվածքներ էին ստացել: