Բաժիններ՝

Աժ պատգամավորները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, մտավորականները Բաղրամյանի պողոտայում են

ԱԺ մի խումբ ներկա և նախկին պատգամավորներ, դերասաններ, մտավորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, փաստաբաններ, լրագրողներ հավաքվել են Ազատության հրապարակում ոստիկանների և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների միջև բռնությունը կանխարգելելու նպատակով:

Նրանք այս պահին Բաղրամյանի պողոտայում են` ցուցարարների հետ: Ազատության հրապարակում ծավալված ներքին քննարկումների ժամանակ որոշվեց, որ նախաձեռնության առաջին խնդիրը հնարավոր բռնությունը կանգնեցնելն է:

Միայն դրանից հետո, ըստ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, կարելի է մտածել հետագա քայլերի մասին:

Պատնեշին է միացել նաև ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն, ով նախաձեռնությանը միացել է մի շարք առաջարկներով համակարգային փոփոխությունների մասին, որոնց պատնեշը նախաձեռնող խումբը կանդրադառնա քիչ ավելի ուշ:

ԱԺ պատգամավորները հատուկ ընդգծեցին, որ խուսափում են տպավորություն ստեղծել, թե փորձում են ստանձնել շարժման քաղաքական ղեկավարությունը: Իրենց խնդիրը միայն իրենց հեղինակությունը բռնության կանխարգելման հարցում օգտագործելն է ի նպաստ կողմերի: Նրանց շարքերում են նաև ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս