«Բաղրամյան պողոտայում մնալը ճիշտ է». Գագիկ Գինոսյան
«Այստեղ մնալը միանշանակ ճիշտ է, իհարկե, դա ներկայացնում են որպես իրավախախտում, բայց փաստը ցուց է տալիս այն, որ մենք ունենք այնպիսի հանձնաժողովներ, այնպիսի պաշտոնյաներ, որոնք առաց այդ պառալիզացման ոչ մի հարց չեն լուծում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչքանո՞վ է ճիշտ Բաղրամյան պողոտայում մնալը:
Ըստ նրա՝ ազգը խնդիր ունի և ինքն այստեղ է, քանի որ կարծում է, որ «տղաները ճիշտ պայքարի են ելել»՝ անկախ նրանից, թե ովքեր են կազմակերպիչները: «Ես ուղղակի հիացած եմ, և պետք է ասեմ, որ մեզ մոտ ձևավորվում է «ազնվական մետաղ», այդ ազնվական մետաղը երիտասարդների հոգիների մեջ սկսել է դերակատարում ունենալ, ավելի ազնավականացում է գնում, ինչը շատ լավ է»,- նշեց նա:
Մեր հարցին՝ տեսնո՞ւմ եք ինչ-որ ուժերի, որոնք փորձում են պայքարը յուրացնել, Գ. Գիմոսյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ ուզում որակում տալ, հուսով եմ, որ եթե պետությունը չկարողացավ համոզել, գրպանել, տղաներին սադրել, որպեսզի գնան բանակցությունների, քաղաքական ուժերի դեպքում էլ՝ տղաներն ավելի խոհեմ կգտնվեն»:
Ըստ նրա՝ ճիշտ էր նախագայի հետ հանդիպման չգնալը. «Թող նրանց առաջին նախապայմանները կատարեին, նոր գնային հանդիպման, քանի որ հստակ ձևակերպված պահանջ կար, իրենք ունեին 4-5 օր ժամանակ մտածելու՝ դուք կա՛մ այդ պայմանգիրը չեղյալ եք համար, կա՛մ՝ ոչ: Բայց իրենք չեն կասեցնում, ասում են՝ եկեք խոսենք»: