Արթուր Հարությունյանը (Պալաչ) իր կյանքի անվտանգության ապահովման համար լքել է երկիրը. ճնշման տակ են նաև նրա բիզնեսները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին տեղի ունեցած Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո, քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, բացակայում է ՀՀ-ից: Մեր տեղեկություններով՝ նրա բացակայությունը կարող է կապված լինել իր անվտանգության ապահովման հետ կապված մտահոգություններով:

Բացի այդ, լուրջ ճնշման տակ են հայտնվել Հարությունյանին պատկանող բիզնես կառույցները, ինչը բնականաբար առանց իշխանությունների համաձայնության չէր կարող լինել: Սա նշանակում է, որ իշխանությունը չի ցանկանում ներել Պալաչին ինքնագործունեության համար, այն բանի համար, որ չունենալով իշխանությունների աջակցությունը, պայքարեց Ծառուկյանի դրածո քաղաքապետի թեկնածուի հետ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս