Բաժիններ՝

Արամ mp3-ին ճիշտ է համարում ՀՀ նախագահի հետ բանակցությունների ճանապարհը

Ի տարբերություն նախորդ օրերի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման այսօրվա բողոքի ակցիա-երթին սկսեցին մասնակցել նաև շոու-բիզնեսի ոլորտի որոշ ներկայացուցիչներ: Ոմանց կարծիքով` պատճառը PR-գովազդային լայն հնարավորությունն էր, ոմանց կարծիքով` քաղաքացիական կեցվածքը, մյուսների կարծիքով` հասարակության առջև հետագայում ամոթով չմնալու խնդիրը:

Ինչևէ, այսօր ամբողջ օրը, միմյանց հերթ չտալով, շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները սոցիալական ցանցերով` լուսանկարներով և քոմենթներով ազդարարեցին բողոքի ակցիային իրենց միանալու մտադրության մասին:

Քիչ առաջ էլ Բաղրամյան պողոտա եկան «Վիտամին» ակումբի տղաները՝ Արամ mp3-ին, Գարիկ Պապոյանը, Վաչե Թովմասյանը, Տիգրան Գևորգյանը և Արման Խաչատրյանը:
Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենք այստեղ են, որպեսզի կենդանի պատնեշ կազմեն մարդկանց և ոստիկանների միջև, որի մասին ֆեյսբուքում հայտարարություն-կոչով հանդես էր եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Վիտամին» ակումբի ներկայացուցիչներն ասացին, որ ուզում են, որպեսզի ոչ մի բռնություն չլինի որևէ մեկի նկատմամբ: Արամ mp3-ին ասաց, որ ճիշտ է համարում ՀՀ նախագահի հետ բանակցությունների ճանապարհը: Երեկվա դեպքերիի մասին խոսելով` նրանք ասացին. «Դա ուղղակի ահավոր էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930