
«Բռնությունը կլինի մեր վրայով». Բաղրամյանի պողոտայում կենդանի պատ է կառուցվում

ԱԺ մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ այս պահին մտավորականները, հոգևորականները, փաստաբանները, լրագրողները, քաղաքական գործիչները կենդանի պատ են կառուցում Ոստիկանության և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների միջև:
Ինչպես քիչ առաջ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եթե ոստիկանությունը կիրառի բռնություն, ապա այդ բռնությունը տեղի կունենա իրենց վրայով:
Ըստ Փաշինյանի` իրենց տեսակետները շատ հարցերում կարող են հակասող լինել, սակայն բռնությունը կանխարգելելու հարցում նրանք միակամ են և կոչ են անում մյուսներին ևս միանալ: Այս պահին ԱԺ պատգամավորները հրաժարվում են հարցազրույցներ տալ, քանի որ կենտրոնացած են կենդանի պատ կառուցելու վրա: