Ինչ կլինի Գյումրիում սպանված Ավետիսյանների տան ճակատագիրը. ի հայտ են եկել նոր հարցեր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում բնակվող Ավետիսյանների 7 անձից բաղկացած ընտանիքի դաժան սպանդից անցել է արդեն հինգ ամիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ավետիսյանների ընտանիքի հարազատները մտադրություն ունեն այն տունը, որտեղ տեղի է ունեցել ընտանիքի սպանդը, վերածել տուն-թանգարանի: Եւ այս առաջարկով նրանք դիմել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդը» զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:
-Պարո՛ն Բալասանյան, Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ առաջիկայում Ավետիսյանների տունը կվերածվի տուն-թանգարանի: Տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: -Ճիշտն ասած, նման առաջարկություններով Ավետիսյանների ընտանիքի հարազատները դիմել են մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, բայց կոնկրետ ինձ հետ այդ մասին չեն խոսել: Ամեն դեպքում, իրենք ինչ պահանջներ ունեն, մենք անմիջապես դրանք կատարում ենք: Այդպիսի խոսակցություններ կան, Ավետիսյանների ընտանիքի հարազատները ինձ մոտ հաճախակի գնում-գալիս են: -Կոնկրետ ի՞նչ պահանջներով են Ձեզ դիմում»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։