Արարատի մարզի Արբաթ համայնքի 300-ից ավելի բնակիչներ պատրաստվում են հինգշաբթի օրը, ի նշան բողոքի, փակել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի հատվածը, քանի որ արդեն հոգնել են բազմաթիվ անգամ Արարատի մարզպետարան և գյուղապետարան դիմելուց:
2015թ. հունիսի 22-ին` սկսած ժամը 19.30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը:
Օմբուդսմենի Շիրակի մարզի ներկայացուցիչն այցելել է Կումայրիի ոստիկանության բաժին, հանդիպել է մարզային վարչության պետի և քննչական վարչության պետի հետ և վերջիններս տեղեկացրել են, որ տվյալ պահին բերման է ենթարկվել 13 քաղաքացի, նրանց նկատմամբ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ և բերման ենթարկվածները, ցանկության դեպքում, ապահովվել են փաստաբանով:
Բերման ենթարկվածներն են՝ Կարեն Պետրոսյան, Վարդան Եղիազարյան, Տիգրան Պետրոսյան, Կարեն Ավագյան, Վոլոդյա Խաչատրյան, Արմեն Ներսիսյան, Մերուժան Պետրոսյան, Մամիկոն Վարդերեսյան, Գագիկ Մխիթարյան, Հայկ Խառատյան, Հայկ Բարսեղյան, Միշա Պողոսյան և այոք:
Օմբուդսմենի ներկայացուցիչները քիչ առաջ դուրս են եկել ոստիկանության Նոր Նորքի բաժնից և տեղեկացնում են, որ տվյալ բաժնում բերման են ենթարկվել 55 քաղաքացի, այդ թվում:
Ռուսական «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների մասին:
Օմբուդսմենի ներկայացուցիչները Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկացնում են, որ բաժնում այս պահին 8 ցուցարար է գտնվում:
System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին:
Հոսանքի թանկացման դեմ ակցիան ցրելու ընթացքում տուժած 4 քաղաքացի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը 168.am-ին հայտնեց, որ նրանք չեն հոսպիտալացվել, բուժօգնություն են ստացել և գնացել:
Երաժիշտ Ջեյմս Հորները, ով հայտնի էր որպես «Տիտանիկ» ֆիլմի երաժշտության հեղինակ, վթարի է ենթարկվել իր անձնական ինքնաթիռով, հայտնում է BBC-Ն:
Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր.. ինձ ծեծում էր կարմիր բերետավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը:
Բերման ենթարկվածներ կան Երեւանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում: Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գեւորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լեւոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գեւորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ:
НТВ-ն ռեպորտաժ է պատրաստել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին ոստիկանների կողմից դաժանորեն ցրելու դեպքերի մասին:
Հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների հավաքը ցրելու ընթացքում ոստիկանության բաժին բերման ենթարկված Հովհաննես Իշխանյանին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը 1 ժամ անց է կարողացել տեսակցել:
Այսօր վաղ առավոտյան, ժամը 5:30-ին, նախազգուշացնելուց հետո ոստիկանները սկսեցին Բաղրամյան փողոցի սկզբնամասը ցուցարարներից ազատելու գործողությունը: Գործի դրվեցին ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա:
Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում:
Հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների հավաքը ցրելու ընթացքում ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 237 քաղաքացի: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Դաժան բռնության ենթարկված ցուցարար աղջկան բժիշկը հրաժարվում է առաջին օգնություն տրամադրել:
Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը:
Ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ հունիսի 22-ին, լրատվամիջոցները ծանուցեցին մի վթարի մասին, որն այդ ժամանակ մեծ ցավ պատճառոց բոլորին եւ հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին:
Հայ գործարար Լեւոն Հայրապետյանի դատավարությունը կսկսվի հուլիսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանում:
Եթե հիվանդը շաքարային դիաբետ ունի, դրան գումարած սրտային ձեքբերովի ռեվմատիկ արատներ, եւ այդ արատները կոմպենսացված վիճակում են գտնվում, ապա լողով զբաղվելու հակացուցումներ չկան:
ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Վերին Շենի Ջալալ Ջալավյանի անվան միջնակարգ դպրոցը շահագործման է հանձնվել 2002 թվականից. դպրոցն ունի 70 աշակերտ:
Ոստիկանները ուժ գործադրեցին ցուցարարների, լրագրողների նկատմամբ:
Ոստիկանությունը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի մասնակիցներին, ովքեր այս պահին շարունակում են նստացույցը, զգուշացնում է չաղմկել և չխանգարել հարակից շենքերի բնակիչների անդորրը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նախաքննության ժամկետը երկարացվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Նա նշեց նաև, որ բավականին երկար ժամանակ է՝ իր պաշտպանյալի հետ գործողություններ չեն կատարվում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի փող. 8-րդ շենքի և Սոսեի 2-րդ նրբանցքի առանձնատների ջրամատակարարումը:
Այս պահին դեռևս ոստիկաններին չի հաջողվում բանակցությունների միջոցով համոզել ցուցարարներին հեռանալ Բաղրամյան պողոտայից:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր աշխատասենյակում երկու ապտակ է հասցրել ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա հայհոյել էր իրեն կանգնեցրած ոստիկանին:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում: