Բաժիններ՝

«Ցանկացած համակարգ ունի իր սխալները». Երևանի ոստիկանապետը` ոստիկանության սխալների մասին

«Սխալների համար ամոթ չէ ներողություն խնդրելը»,-այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Հարցին, թե հնարավոր է այսօր ևս Ոստիկանությունը դիմի այնպիսի գործողությունների, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ստիպված լինի ներողություն խնդրել ինչպես այսօր, պատասխանեց, որ ցանկացած համակարգ ունի և իր ձեռքբերումները, և բացթողումները:

Նրա խոսքով` լինում են և սխալներ, որոնց համար ամոթ չէ ներողություն խնդրելը: Աշոտ Կարապետյանի վստահեցմամբ` ոստիկանությունը միշտ փորձում է այնպես անել, որ պաշտպանի օրենքը և կանգնած լինի քաղաքացու կողքին:

Նա նաև կասկած հայտնեց այն հարցի վերաբերյալ, թե Լևոն Երանոսյանը հրահանգել է ծեծի ենթարկել լրագրողներին: Աշոտ Կարապետյանի հավաստիացմամբ` Լևոն Երանոսյանը բազմամյա ոստիկան է և չի կարծում, թե նման բան ասած լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930