Հունան Պողոսյանը հորդորում է ցուցարարներին բացել փողոցի բանուկ հատվածը. tert.am
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին հորդորեց բացել փողոցի բանուկ հատվածը:
«Ես Ձեր ու մի շարք երիտասարդների մեջ տեսնում եմ ազնիվ մղումներ, բայց այդ մղումներից զատ, բայց Դուք անուններ տվեցիք, հարևան հանրապետություններից թափառում են ոմանցից նրանք»,- tert.am-ի փոխանցմամբ ասել է Հ. Պողոսյանը:
Սրան ի պատասխան` ցուցարարների խումբը պատասխանել է. «Դա չի լինի, պարոն գեներալ, կարող եք գնդակահարել մեզ»: Հունան Պողոսյանն էլ պատասխանել է. «Ձեր տարիքի մարդը նման խոսքեր չպետք է ասի… էդ ինչ խոսք է` հայ ոստիկանը գնդակահարի…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: