«Ցուցարարների մոտ երեկ սառը զենքեր են հայտնաբերվել». Հունան Պողոսյան. armlur.am
armlur.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիների մոտ տարբեր տեսակի սառը զենքեր են հայտնաբերվել: «Երեկվա անտեսանելի աշխատանքի արդյունքում բիզեր, դանակներ են հայտնաբերվել քաղաքացիների մոտ, որոնք կարող էին օգտագործվել ցուցարների կողմից և ոստիկանների դեմ»,- նշել է նա: