«Աստված մի արասցե, որ լինի արյունահեղություն». Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Բաղրամյան պողոտայում. «ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ը Բաղրամյան փողոցում նկատեց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հետրում է էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների գործողություններին: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին, երբ Գյումրիում սպանվեցին Ավետիսյան ընտանիքի 7 անդամները, եւ գյումրեցիները ոտքի էին կանգնել, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը աջակցում էր ցուցարարներին՝ թույլ չտալով ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախում լինի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայր սրբազանն ասաց, որ Երեւան է եկել այլ նպատակով, սակայն անտարբեր չէր կարող լինել տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

Ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ ինքը խոսում է այն ժամանակ, երբ դրա պահանջը կա. «Հիմա դրա պահանջը չեմ տեսնում, քանի որ սա իմ խրամատը կամ դաշտը չէ: Ամեն ինչի իրավունք ունեն, բայց օրինականության դաշտում: Աստված մի արասցե, որ լինի արյունահեղություն: Իսկ, ահա, ժողովրդի դժգոհությունը հասկանալի է եւ ընդունելի»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս