Բաժիններ՝

Ցուցարարները վիրավորեցին Հովհաննես Ազոյանին. տարաձայնություններ ակտիվիստների և հայտնիների միջև. news.am

Էլեկտրաէներգիայի բարձրացումը կասեցնելու պահանջով Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների եւ կենդանի պատ կազմած պատգամավորների, մշակույթի գործիչների միջեւ արդեն տարաձայնություններ են առաջացել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պատգմավորներն ու մշակույթի հայտնի գործիչները փորձեցին ակտիվիստներին համոզել հեռանալ Ազատության հրապարակ եւ բացել Բաղրամյան պողոտան, սակայն ապարդյուն:

Ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարել է, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար եւ խորհուրդ տվեց իրենց չհամոզել , եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ:

Ցուցարարներից մեկը վիրավորեց դերասան Հովհաննես Ազոյանին, դերասանը բորբոքվեց, բայց ակտիվիստները նրան հորդորեցին սադրանքի չտրվել։

Այս պահին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շարունակում է զրուցել ցուցարարների հետ: Հայտնի չէ, թե ինչ որոշում  կկայացնեն, բայց ցուցարարները վճռական են տրամադրված:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս