ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մ:
Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mazda» մակնիշի 34 CL 732 պետհամարանիշի ավտոմեքենան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 3-ին, ժամը 00:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 3-ին, ժամը 01:21-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի թիվ 24 հիմնական դպրոցի դիմաց այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին այցելելուց հետո ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հունվարին հայտարարեցին, որ Հրաչյա Հարությունյանի գանգատների հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել 2017 թվականի հունվար‐փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կազմակերպել նրա հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:
Գնումներ՝ կեղծ թղթադրամով. տեսանկարահանող սարքն արձանագրել է:
«Կասպերսկի լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին կրկին Հայաստանում է՝ այս անգամ մասնակցելու ոչ միայն հատուկ լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին, որ տեղի ունեցավ այսօր, այլ նաև հագեցած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Կողոպուտներ Շենգավիթում. բացահայտումը չուշացավ:
2017 թվականին աշխատանք փնտրողների ընդհանուր թվից 80 հազար 576-ը գործազուրկներ են, ինչը նախորդ տարվա համեմատ նույնպես ավելացել է: Աճը կազմում է 3,9 տոկոս:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է կինը վերցնում 5500 դոլարը:
Լաչինի միջանցքի հարակից շուկան ապամոնտաժվում է: Աշխատանքներն արդեն մի քանի օր ընթացքի մեջ են:
ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր, բնակարանային գողության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել քննիչի կողմից կաշառք վերցնելու դեպքի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Քոչար 21 հասցեում գործող գրասենյակներից խոշոր չափերով գողություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գյումրիում մայր և որդի Հակոբյանների սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Մենք միշտ, իսկ այս տարի՝ հատկապես, արտահայտել ենք մեր անհանգստությունը, որ մեր քաղաքները, բնակավայրերը ու հատկապես՝ Երևանն անպաշտպան են բնության ռիսկերի նկատմամբ։ Ու այս կլիմայի փոփոխության պայմաններում սելավի, ջրհեղեղի վտանգ կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ Կարինե Դանիելյանը։
«Մեր վիրավոր զիվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»:
Մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, մարտի 4-ին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, մարտի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 1-ին Մասիսում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, վիճաբանության շարժառիթը. կասկածյալը ձերբակալվել է:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքի նախագիծը։
Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է Առողջապահության նախարարությանը հատկացնել 150 մլն դրամ։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երկու հարց ներկայացրեց։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձայնը տվեց նախարարին՝ առաջարկելով զեկուցել նշված հարցերը։ Դավիթ Լոքյանն ասաց, որ հարցերից մեկը չզեկուցվող է, բայց Կարեն Կարապետյանն ասաց, որ հարցը զեկուցվողների շարքում է։
Ավելին, Ռուսաստանի Դաշնությունում հակածխախոտային օրենքի խստացումից հետո «Philip Morris»-ը սկսել է ակտիվ բանակցություններ վարել այդ երկրում իր էլեկտրոնային սիգարետներն արտադրելու ուղղությամբ: Չի բացառվում, որ շուտով այդ ընկերությունը հետաքրքրություն ցուցաբերի նաև հայաստանյան շուկայի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգությունների առիթ է:
«Իմ կարծիքով, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները լիովին բավարար են նման անհեթեթ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»,-ասաց նա:
Կարծում եմ՝ այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այլևս այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ արդեն իսկ գրություններ է ուղարկել նրան կալանավորելու հիմքերի վերաբերյալ։
Զոհերի մասին լուրերը շահարկելը ինձ բարկացնում է, որովհետեւ էստեղ տղերքը կանգնած են մեր կողքին եւ գիտակցաբար են կանգնած, գիտեն, որ ամեն վայրկյան կարող են զոհվել, եւ աչք են փակում այդ ամենի վրա։
«Թեև համաձայնեցման փուլերում չի ուղարկվել, այնուամենայնիվ, կոմիտեի նիստի նյութերը ստացել են բոլոր մարմինները»:
«Զվարթնոց» օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով չվերթներ են հետաձգվել, որոնցից մեկը` երեկվանից:
Գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց բնապահպանական վճարների վերաբերյալ: Նա նշեց, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր աղտողների համար: