Տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է երիտասարդը փայտով փորձում կոտրել սուրճ պատրաստող սարքավորումը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Քոչար 21 հասցեում գործող գրասենյակներից խոշոր չափերով գողություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ.հունվարի 5-ին՝ ժամը 19:30-ից մինչև հունվարի 6-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) մուտք են գործել Երևան քաղաքի Քոչար 21 հասցեում գործող երկու տարբեր ՍՊԸ-ների գրասենյակներ և հափշտակել համակարգչի մոնիտորներ, գունավոր պրինտեր, ռեժիսորական վահանակ և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է նաև, որ նույն օրը երկու երիտասարդ փորձել են կոտրել նշված շինությունում գտնվող սուրճ պատրաստող սարքավորումը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է երիտասարդ տղամարդը փայտով փորձում կոտրել սուրճ պատրաստող սարքավորումը, ապա՝ տեսախցիկը, իսկ մյուս երիտասարդը՝ հետևում ընթացքին:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսանյութում պատկերված երիտասարդներին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին