Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Մարտի 3-ին, ժամը 02:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարները «Opel» մակնիշի 32 SL 721 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Մարտի 3-ին, ժամը 00:22-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mazda» մակնիշի 34 CL 732 պետհամարանիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031