Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել:
«Հատուկ շնորհակալություն այդ ցիկլոնին»:
Ընտանիքը լքած հայրը, տեսնելով կնոջ՝ Աննայի արցունքները, վերադարձել է տուն:
Մարտի 5-ին, ժամը 03:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցը հարուստ է զանազան տոներով ու հիշատակության օրերով: Գրեթե բոլոր օրերին՝ բացառությամբ պահոց օրերի և Տերունի տոների, որևէ սրբի հիշատակության օր է:
Ինչ անել, եթե մեքենան կանգնեցրել եք կայանումն արգելված վայրում և որոշ ժամանակ անց նկատել, որ այն տեղում չէ:
Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրի դիմաց, Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ 23-ամյա Հովհաննես Հովիկյանը իր վարած FIAT մակնիշի 35 DN 338 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, այնուհետև բախվել է հաստաբուն ծառին. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Երևանի տարբեր թաղամասերում կատարված կողոպուտները բացահայտվեցին՚
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան եւ գործունեության 14-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօր Արտաշատում միջադեպ է արձանագրվել երկու երիտասարդի միջև: Շարքային միջանձնային դեպք, ինչպիսիք միշտ եղել ու լինելու են: Բայց քանի որ միջադեպը հետևողականորեն քաղաքականացվել է որոշ լրատվամիջոցների կողմից, հարկ ենք համարում մանրամասնել, չնայած ԶԼՄ-ների մեր բարեխիղճ գործընկերների հարցումներին արդեն իսկ պատասխանել ենք:
Քանի որ Ա. Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բժշկական օգնությունից, ուստի քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը հնարավորություն չունի արձանագրել հստակ պատկերը և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել պատշաճ բժշկական օգնություն:
«Փաստիֆո»-ի տեղեկություններով՝ 9-րդ դասարանի աշակերտուհին սեռական բռնության է ենթարկվել Արմավիրում։
Մարտի 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում:
ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Նարեկ Գևորգի Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված՝ 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում և ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ:
Մարտի 4-ին, ժամը 12:35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Եղիշե Սարգսյանը ունեցել է 2 միլիոն դրամ, 2 հազար 274 և 6 հազար 565 եվրո դրամական միջոցներ:
«Վիճակում փոփոխություններ չկան: Համենայնդեպս, դեպի վատը չկա, մի փոքր դրական շարժ կա», – ասաց Արտաշես Խաչատրյանը:
Արարատի մարզի Գոռավան գյուղում կատարված սպանության մանրամասները:
Աներոջ վարկի գումարը գողացել էր փեսան։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սիսիան քաղաքի Րաֆֆու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1947 թ. ծնված Գառնիկ Գ.-ն։
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մարգահովիտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սմբատ Բ.-ն:
Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը երեկ այցելել էին նրան բանտում։ Նրանց փոխացմամբ՝ Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակն ավելի է վատացել։ Երեկ ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել «Հաց բերողին» քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց վերջինս կտրականապես հրաժարվել է։ Նա շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Երեկ տեղեկացանք, որ վերջերս Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակված Դավիթ Գրիգորյանը խիստ վիճելի նշանակում է արել՝ թիվ 63 մանկապարտեզի տնօրեն է նշանակել Սոֆի Չիչոյանին՝ Արտաշես Չիչոյանի քրոջը։ Վերջինս մի խումբ այլ անձանց հետ մեղադրվում է խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ։ Խոսքը լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մասին է։
Մարտի 3-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մարտի 4-ին, ժամը 02:14-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ժողովրդական արտիստը ցուցարարներին այցելել է նաև երեկ: Եթե նախորդ անգամ կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի ուղեկցությամբ էր, այս անգամ նրան ներկայացման պրոդյուսեր և ընկեր Արմեն Համբարձումյանն էր միացել: «Առաջին օրը մինչև 3: 30-ի կողմերը մնացինք երեխաների մոտ, հաջորդ օրը՝ 1:00-ի կողմերը գնացինք տուն: Ուղղակի, ներկայացումից հետո շատ հոգնած էի, ֆիզիկապես չէի կարող ավելի երկար մնալ»,- խոստովանեց նա: