
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, մարտի 4-ին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, մարտի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, մարտի 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը՝ կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, մարտի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցածրադիր հատվածներում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: