Գյումրիում մեքենան բախվել է ծառին և բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 3-ին, ժամը 01:21-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի թիվ 24 հիմնական դպրոցի դիմաց այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Շիրակացի 175 հասցեի դիմաց «ՎԱԶ 2109» մակնիշի 34 RP 912 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1995 թ.) բախվել է ծառին այնուհետև՝ բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարաների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել 01:38-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածն ամբողջությամբ:

Տեսանյութեր

Լրահոս