
Տաղավարների ապամոնտաժումը զայրացրել է առևտրականներին

Tsayg.am. Լաչինի միջանցքի հարակից շուկան ապամոնտաժվում է: Աշխատանքներն արդեն մի քանի օր ընթացքի մեջ են: Շուկայում առևտրով զբաղվող անձանց հրահանգվել է ազատել տարածքը: Առևտրականները բողոքել են, քանի որ գնալու տեղ չունեն, իսկ առևտուրը նրանց համար ապրուստի հիմնական միջոցն է: Պարզվել է, որ շուկան նոր սեփականատեր ունի, ով տվյալ հատվածի հետ կապված նոր ծրագրեր ունի: