«Չկա մեկը, որ չի ցավում զոհերի համար, բայց ողբալ-մազեր պոկելը մեզ սազական չեն». Արշակ Զաքարյան. «ՀԺ»

«Այո եւս մեկ հայ է զոհվել, եւ ցավոք սրտի նա վերջինը չի… Պատերազմ է, եւ զոհերն անխուսափելի են։ Մարտական գործողությունների մասշտաբների եւ լարվածության աճի հետ աճում է նաեւ զոհերի թիվը»,- այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը:

Ըստ նրա՝ անտեղի ողբալու փոխարեն պետք է պատրաստ լինել համեմատաբար կարճ ժամանակում եւ համեմատաբար ավելի շատ զոհերի, որ «էս կռիվը մեր թոռներին ու ծոռներին չթողնենք»:

– Ի՞նչ նկատի ունեք, երբ խոսում եք պատերազմի եւ զոհերի անխուսափելի լինելու մասին։ Պարզ է, որ գնալով մեծանում է հակառակորդի կողմից կիրառվող զենքերի տրամաչափը, բայց հայտարարված պատերազմ չկա։ Դուք այլ տեղեկությո՞ւն ունեք։

– 25 տարի է, որ պատերազմն ընթանում է, այն չի ավարտվել։ Եթե մեկը մեզ կասի, որ զինադադար կա, ես կընդունեմ, որ պատերազմն ավարտվել է, իսկ քանի որ զինադադար չկա՝ պատերազմը չի ավարտվել։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Ողբալը ոչնչով չի օգնում։ Չկա մեկը, որ չի ցավում զոհերի համար, բայց ողբալ-մազեր պոկելը մեզ սազական չեն։ Զոհերի մասին լուրերը շահարկելը ինձ բարկացնում է, որովհետեւ էստեղ տղերքը կանգնած են մեր կողքին եւ գիտակցաբար են կանգնած, գիտեն, որ ամեն վայրկյան կարող են զոհվել, եւ աչք են փակում այդ ամենի վրա։

Ցավոք, նրանք ոչինչ անել չեն կարող պատերազմը կանխելու համար։ Այս պատերազմը պետք է կանխեն դիվանագետները եւ քաղաքական գործիչները։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031