Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանության ղեկավարությանը ծառայողական հետաքննություն իրականացնել ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն անհնարին է համարում բենզինի հետ ջուր խառնելն ու սպառողին վաճառելը: Պաշտոնյան սա բացատրում է ֆիզիկայի օրենքներով` բենզինը ծանր է, ջուրը թեթև, դրանք չեն խառնվի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:15-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է, որ ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:
Արդեն չորս օր է, ինչ Արփա-Սեւան թունելային ջրատարով ջուր է հոսում Սեւանա լիճ:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ոսկեվազ գյուղում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրանք է առաջադրվել 1983թ. ծնված տղամարդուն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը։ Մեղադրանք է առաջադրվել ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին:
ՀՀ Նախագահի աշխատակազմից հաշվեկշռից հանված Էյրբաս Ա-319-132 տեսակի օդանավը նախատեսվում է ամրացնել ՀՀ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 193 տրանսպորտային միջոց։
«Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) բարձրաձայնված խնդիրների մեջ անընդհատ նշվում է կոռուպցիան, կոնկրետ օրինակներ են բերվում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հանդես է եկել Ավտոգազալցման ճանապարհային կայանների (ԱԳԼՃԿ) կարգավորման օրենսդրական նախաձեռնությամբ, որով կխստացվեն անվտանգության պահանջները:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն անցել է զինվորական թոշակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոռ Ղլեչյանը:
«Հայաստանն ամեն տարի վերածվում է սեփական լուծումներ ստեղծող երկրի։ Կառավարության կողմից ևս խթանվում է սեփական ընկերությունների ստեղծումը, ստարտափների ձևավորմանն ուղղված ծրագրերը»:
Վարապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անասնաբուծության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման ուղիները:
Անցած շաբաթ և կիրակի օրերին Շիրակի մարզում ուժեղ քամու առկայությունը մեծ վնաս էր հասցրել որոշ շենքերի կտուրներին, որոնք մեծամասամբ լավ ամրացված չէին եղել: Պոկվել էին նաև որոշ կտուրների ծածկեր, վնասվել էլեկտրական լարեր:
Գյումրիում երկու եղբայրներ են դանակահարվել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12 հազար 200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին:
Մարտի 27-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը՝ խոսելով ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի բարձրաձայնած պատմության մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գտնվող ավտոտնակներից մեկից, որն օգտագործվել է որպես պահեստարան, գողություն կատարած անձանց ինքնությունը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով աղջկա պնդումների և ներկայացրած պատմության մասին, նշեց, որ արդեն սկսվել է ծառայողական հետաքննություն:
Մարտի 27-ին, ժամը 11-ի սահմաններում շղթայական ավտովթար է տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանում։ Գայի պողոտայում իրար են բախվել 6 ավտոմեքենա, որոնցից երեքը` կայանված։
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական ինժեներներն ավարտում են «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարանների նախապատրաստումը տեղանքում միավորման կազմով հրամանատարաշտաբային զինավարժանքների անցկացման համար:
Մարտի 27-ին, ժամը 9-.40-ի սահմաններում, Երևանյան լճի կամրջի վրա իրար են բախվել թիվ 57 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուս և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ լրատվական ծառայությունը:
Ես՝ Հովհաննես Գասլտյանն եմ, կինոռեժիսոր, ֆիլմարտադրող, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրը։ Ընկերությունը գործում է 2005-ից, մասնագիտացված է միջազգային համատեղ ֆիլմարտադրության մեջ։ Մեր առաջին՝ «Խճճված Զուգահեռներ» (2009թ) ֆիլմը արտադրել ենք Նորվեգիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և Ռուսաստանի մասնակցությամբ։
Մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկով ամրագրված իրավադրույթի սահմանադրականության հարցը որոշելու համար:
ՌԴ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո շատերը մտահոգություն հայտնեցին, թե ինչ վիճակ է ներկայում Հայաստանի մարդաշատ առևտրի կենտրոններում: