
Ավտովթար Գանձակ գյուղում. վարորդը և ուղևորը մահացել են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:15-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Գանձակ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 25 US 160 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ուղևոր՝ 2010 թ. ծնված Հ. Հ.-ն մահացել է տեղում, իսկ վարորդը՝ Գավառի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Հ. Հ.-ի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: