Բաժիններ՝

ԱԻՆ տեսուչներն այս պահին Երևանի մարդաշատ առևտրի կենտրոններում են. հրդեհատեխնիկական հետազոտությունը՝ առաջին պլան

ՌԴ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո շատերը մտահոգություն հայտնեցին, թե ինչ վիճակ է ներկայում Հայաստանի մարդաշատ առևտրի կենտրոններում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ի պատասխան հայտարարում է, որ տարեսկզբից այդ աշխատանքներն իրենց ուշադրության կենտրոնում են և հենց այս պահին էլ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացնում «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

Մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ զանգվածային լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հայտնում է, որ դեռևս այս տարվա սկզբին նամակով դիմել է տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:

2018թ. սկզբից մինչ օրս ՀՀ ԱԻՆ մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն) հետազոտություններ է իրականացրել: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս