
Գոռ Ղլեչյանն անցել է զինվորական թոշակի

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն անցել է զինվորական թոշակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոռ Ղլեչյանը:
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, գործընկերներ. տեղեկացնեմ, որ այսօրվանից անցել եմ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի: Քրեակատարողական ծառայությանը վերաբերող տեղեկատվություն ստանալու համար այսուհետ կարող եք զանգահարել 060 473698 հեռախոսահամարով: Շնորհակալ եմ յոթամյա համագործակցության համար»,- գրել է Գոռ Ղլեչյանը:
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը: