
Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներները զորավարժարանները նախապատրաստում են վարժանքներին

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական ինժեներներն ավարտում են «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարանների նախապատրաստումը տեղանքում միավորման կազմով հրամանատարաշտաբային զինավարժանքների անցկացման համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զինծառայողները մեկ ամսվա ընթացքում զորավարժարաններում սարքավորել են ճանապարհային պաստառը, հրամանատարական կետերը եւ ամրաշինությունները՝ բուլդոզերների, էքսկավատորների, ուղեհարթիչների եւ ավտոմոբիլային հատուկ ռազմական տեխնիկայի օգտագործմամբ:
Հատուկ առաջադրանքների կատարման նախաշեմին զորավարժարաններում կատարվել է պայթանյութերից տեղանքի համատարած մաքրում «Կորշուն» ականորսների եւ վարժեցված ականորոնիչ շների օգտագործմամբ: Ռուսական ռազմակայանի բարձրլեռնային զորավարժարանների նախապատրաստմանը մասնակցում են 100-ից ավելի զինծառայողներ՝ ականորոնիչ շներով եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկայով: