
ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված Էյրբաս Ա-319-132 օդանավը նախատեսվում է ամրացնել Քաղավիացիայի գլխավոր վարչությանը

ՀՀ Նախագահի աշխատակազմից հաշվեկշռից հանված Էյրբաս Ա-319-132 տեսակի օդանավը նախատեսվում է ամրացնել ՀՀ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Նախագահի 2018 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք հանելու մասին» N ՆԿ-34-Ա կարգադրությամբ՝ Էյրբաս Ա-319-132 տեսակի 1998 թվականի արտադրության օդանավը հանվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից: