Տեղում վերլուծության ենթարկելով օպերատիվ ծառայության հետ կապված որոշ առանցքային հարցեր¸ ոստիկանության պետը հստակ հանձնարականներ տվեց դրանց լուծման և հանրապետության օպերատիվ իրավիճակը էլ ավելի կայունացնելու ուղղությամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ: Պայթյունի հետեւանքով մահացել է 3 ականազերծող, եւս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ Նախագահի աշխատակազմից հաշվեկշռից հանված Էյրբաս «Ա-319-132» օդանավը կառավարությունն ամրացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Հարցը կառավարության օրակարգում է ներառված, սակայն չզեկուցվողների շարքում էր:
Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը:
Ոստիկանության Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շ. Խ.-ի նկատմամբ կողոպուտը կատարել են 1996 թ. ծնված Վան Բ.-ն և վերջինիս ընկեր ոմն Տիգրան:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին:
Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ…
Մարտի 28-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բաժին բերման է ենթարկվել ՌԴ Սախայի Հանրապետության ՆԳՆ-ի կողմից հետախուզվող, 1986 թ. ծնված Գևորգ Խ.-ն:
«Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է ընդերք օգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատրի աճշտություններ և անհամապատասխանություններ»:
Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում` ականի վրա, մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին:
Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի:
Մարտի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցի 25 հասցեի մոտ վիճաբանություն է:
Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։
Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ որպես Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման եւ բնապահպանական վարչության պետ Կարեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել՝ 2014-2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով մարտի 27-ին Հարություն Մանուկյանը եւ Արման Հովհաննիսյանը նշանակվեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նկատենք, սակայն, նոր դատավորներից Հարություն Մանուկյանը պատահական մարդ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին իսկապես կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում է ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով նախաքննական մարմինը այն աստիճան է լծվել գործին, որ չունենալով բավարար ապացույցներ՝ սկսել է տարբեր անձանցից, կալանավորներից, դատապարտյալներից սպառնալիքների միջոցով ապացույցներ, ցուցմունքներ կորզել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի իշխանությունները բոլոր խողովակներով լուրեր են տարածում, թե Ասյա Խաչատրյանի միջադեպը պատահականություն չէ, «կապույտ մազերի» օպերացիան կազմակերպել է ընդդիմությունը, որին այս փուլում կայծ է պետք՝ ակտիվանալու համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարի խորհրդական, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը սրտի վիրահատության է ենթարկվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ԴեւիԴդ Ռոքֆելլեր-Կրտսերը՝ պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի ժառանգներից մեկը եւ Rockefeller & Co. ընկերության նախագահը, բացահայտել է հարուստ երեխաներ մեծացնելու գաղտնիքը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 29-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 30-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մարտի 28-ին՝ ժամը 17:20-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: