Երեկ՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Պաշտոնական այցով մարտի 27-ին իր պատվիրակության հետ Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի պատվին կազմակերպվել էր ընդունելություն:
Հանրապետության տնտեսական զարգացումն ապահովելու համար կարևոր նշանակություն ունի տարբեր շրջաններում արտադրական ձեռնարկությունների ստեղծումը, ինտենսիվ ապրանքափոխանակության իրականացումը: Մրցակցությունը տարբեր ձեռնարկությունների միջև կհանգեցնի նաև արտադրվող ապրանքի որակի բարձրացմանը և արտասահմանյան շուկա դուրս գալուն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ և 3-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Հայաստանում խաղալիքների շուկայում վերահսկողական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ` կապված սերտիֆիկատների, հայերեն լեզվի մակնշման բացակայության կամ թերի մակնշման հետ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017 թվականին իրականացրած ստուգումների արդյունքում Հայաստանի բոլոր ԱԳԼՃԿ-ներում հայտնաբերել է խախտումներ:
Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատերարվեստի գործիչներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանության ղեկավարությանը ծառայողական հետաքննություն իրականացնել ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն անհնարին է համարում բենզինի հետ ջուր խառնելն ու սպառողին վաճառելը: Պաշտոնյան սա բացատրում է ֆիզիկայի օրենքներով` բենզինը ծանր է, ջուրը թեթև, դրանք չեն խառնվի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:15-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է, որ ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:
Արդեն չորս օր է, ինչ Արփա-Սեւան թունելային ջրատարով ջուր է հոսում Սեւանա լիճ:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ոսկեվազ գյուղում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրանք է առաջադրվել 1983թ. ծնված տղամարդուն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը։ Մեղադրանք է առաջադրվել ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին:
ՀՀ Նախագահի աշխատակազմից հաշվեկշռից հանված Էյրբաս Ա-319-132 տեսակի օդանավը նախատեսվում է ամրացնել ՀՀ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 193 տրանսպորտային միջոց։
«Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) բարձրաձայնված խնդիրների մեջ անընդհատ նշվում է կոռուպցիան, կոնկրետ օրինակներ են բերվում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հանդես է եկել Ավտոգազալցման ճանապարհային կայանների (ԱԳԼՃԿ) կարգավորման օրենսդրական նախաձեռնությամբ, որով կխստացվեն անվտանգության պահանջները:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն անցել է զինվորական թոշակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոռ Ղլեչյանը:
«Հայաստանն ամեն տարի վերածվում է սեփական լուծումներ ստեղծող երկրի։ Կառավարության կողմից ևս խթանվում է սեփական ընկերությունների ստեղծումը, ստարտափների ձևավորմանն ուղղված ծրագրերը»:
Վարապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անասնաբուծության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման ուղիները:
Անցած շաբաթ և կիրակի օրերին Շիրակի մարզում ուժեղ քամու առկայությունը մեծ վնաս էր հասցրել որոշ շենքերի կտուրներին, որոնք մեծամասամբ լավ ամրացված չէին եղել: Պոկվել էին նաև որոշ կտուրների ծածկեր, վնասվել էլեկտրական լարեր:
Գյումրիում երկու եղբայրներ են դանակահարվել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12 հազար 200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին:
Մարտի 27-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը՝ խոսելով ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի բարձրաձայնած պատմության մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գտնվող ավտոտնակներից մեկից, որն օգտագործվել է որպես պահեստարան, գողություն կատարած անձանց ինքնությունը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով աղջկա պնդումների և ներկայացրած պատմության մասին, նշեց, որ արդեն սկսվել է ծառայողական հետաքննություն: