Բաժիններ՝

Գործարկվել է Արփա-Սեւան թունելային ջրատարը

Արդեն չորս օր է, ինչ Արփա-Սեւան թունելային ջրատարով ջուր է հոսում Սեւանա լիճ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, մարտի 27-ի դրությամբ արդեն Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 4 միլիոն 655 հազար խորանարդ մետր ջուր՝ օրական 1 միլիոն 168 հազար խորանարդ մետր միջին թողունակությամբ: Նույն աղբյուրի համաձայն՝ 2018 թվականի մարտի 27-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Ելքերի մեծացում է դիտվել նաեւ Սեւան թափվող որոշ գետերում: Այսպես, մարտի վերջերին բնորոշ միջին կամ առավելագույն ելքերից ավել ջուր են տեղափոխում Մասրիկ, Արգիճի, Ձկնագետ, Գավառագետ գետերը:Մարտի 27-ի առավոտվա դրությամբ Արգիճի գետի ելքը կազմել է 21 խորանարդ մետր վայրկյան, մարտի 26-ի երեկոյան ժամերին՝ 24 խորանարդ մետր վայրկյան՝ մարտին բնորոշ 8,89 խմ. վայրկյան առավելագույն ելքի դիմաց:Մասրիկ գետի ելքը այսօր առավոտյան կազմել է 4,86 խմ. վայրկյան՝ 4,90 առավելագույն ելքի դիմաց:

Ձկնագետի ելքը կազմել է 5,20, Գավառագետի ելքը՝ 4,88 խորանարդ մետր վայրկյան՝ համապատասխանաբար 4,28 եւ 4,62 խմ. վայրկյան առավելագույն ելքերի դիմաց: Ստորերկրյա հոսքի միջոցով այս տարի Սեւանա լիճ է լցվել 7 միլիոն 776 հազար խորանարդ մետր ջուր:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս