Հայաստանում չկա շոու-բիզնես: Հայաստանի «հայտնիների» 90 տոկոսի ներկայացրածի մեջ ոչ մի հայկականություն չկա: Չունեն շոու, քանի որ 98 տոկոսը թույլ է արվեստի տեսակետից, և չունեն բիզնես, քանի որ աշխարհի ոչ մի կենտրոնում ռեստորանում երգելը չի համարվում բիզնես: Անցյալ 20 տարիների ընթացքում հայկական շոու-բիզնեսն ամեն բան արել է հայ հանդիսատեսին հայկականից և իր մշակույթից հեռացնելու համար:
Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» երգի մեղեդին, որը հեղինակել է Էդգար Ալեքսանյանը, Մադալինան օգտագործել է իր «Am sa plec» երգի համար: BRAVO.am-ի հետ զրույցում Միհրանի պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը նշել է, որ փորձել են նամակագրական կապ հաստատել երգչուհու հետ, բայց իրենց նամակին դեռ չեն պատասխանել. «Աշխարհում ընդունված ձև կա, երբ երգը կատարելու համար դիմում են հեղինակին կամ կատարողին և ստանում իրավունք, բայց նրանք այդպես չեն արել»,- ասել է պրոդյուսերը:
Երգչուհին այս անգամ երգում է տղամարդու մարմնի մասին: Երգը կոչվում է «Your Body»: Պարզվում է` երգչուհու տղամարդու մարմինն այնքան է գրավել երգչուհուն, որ նա չի կարողացել անտարբեր անցնել նրա կողքով, ուստի որոշել է նրա մարմնի մասին գեղեցիկ խոսքեր շռայլել:
168.am-ի հետ զրույցում Հայկ Կասպարովն ասաց, որ այսօր երեկոյան Շվերին քաղաքում տեղի կունենա իր և իր ապագա կնոջ՝ Լուիզա Դանիելի նշանադրության արաողությունը:
Известия-ի հրապարակումից հայտնի է դառնում, որ Մարտիրոսյանի նոր գործատուն՝ ТНТ-ն է նրան պարտավորեցրել խզել իր կապերը այլ հեռուստաալիքների հետ: ТНТ-ի պայմանագրում ամրագրված է, որ Մարտիրոսյանը չի կարող հանդես գալ այլ ալիքներում: Ավելին՝ պարզվել է, որ ТНТ-ին է դիմել Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը՝ խնդրելով բացառություն անել Прожекторперисхилтон-ի համար, սակայն կտրուկ մերժում է ստացել:
Անպայման, համարում եմ ինձ կայացած մարդ: Ես ինձ այդպիսին ուզում եմ տեսնել: Այն աշխատանքը, այն միջավայրը, որում ես ապրում եմ, ինձ թվում է, որ այս ամենն ունենալով հանդերձ` ես չպետք է անշնորհակալ լինեմ:
Դրանք ուղղակի խոսակցություններ են, որ ուզում են որևէ բանով սևացնել: Չկա ապացույց, որ մեզ ինչ-որ բանի մեջ են դրել: Ամենասկզբում ամեն մասնակից իր երգն էր ընտրում, և, իհարկե, մենք պահանջում էինք, որ բացի պատրաստածից՝ մեկ այլ երգ ևս երգեր: Որոշ փուլեր անցնելուց հետո եկավ ծրագրային տարբերակը:
«Կատարողների մեջ սեր կար, ինչո՞ւ ենք ուզում իրենց մեջ թշնամություն սերմանել: Մենք պետք է սեր սերմանենք: Դա չի նշանակում, որ մեկը հաղթեց, մյուսները` հեչ: Մավրի ձայնային տվյալները հզոր են, յուրահատուկ տվյալներ ունի, իսկ Պետրոսը էշխով է երգում: Ամեն մեկն իր ոճն ու ձևն ունի: Ամեն մեկն ինչ-որ երանգ ունի: Մեր հանրության շրջանում թայֆաբազությունը շատ է: Բնական է, ով ավելի շատ ծանոթ-բարեկամ ունի, նրա օգտին գրանցված հաղորդագրություններն ավելի շատ կլինեն»:
«Այն աղջիկները, ովքեր ծնվել և ապրել են պլիտայի մոտ և պլիտայի մոտ էլ ամուսնանում են, հարմարված չեն կյանքի դժվարություններին, նրանք վաղը կամ մյուս օրն անհետաքրքիր կլինեն տղամարդկանց համար: Տղամարդը չի ցանկանա իր կնոջը տեսնել միայն պլիտայի կողքին: Ինչպես դրսի փորձն է ցույց տալիս, մենք վաղը հայտնվելու ենք ավելի ծանր վիճակում: Կինը պետք է կարողանա իր ամուսնուն «մեջք» լինել: Երևի թե 28-29 տարեկանում արդեն կպլանավորեմ ամուսնությունս»:
«The Beautified Project » խմբի անդամ Անդրե Սիմոնյանն ԱՄՆ-ում է: 168.am-ի հետ զրույցում Անդրե Սիմոնյանը նշեց, որ ինքն այսօր ԱՄՆ-ում է` իրենց արվեստն արտերկրի հարթակներում տարածելու, տարբեր ԶԼՄ-ներին իրենց տեսահոլովակները ներկայացնելու համար: Երգիչը պատրաստվում է տարբեր հեռուստաընկերություններով, ռադիոներով և ինֆորմացիայի տարածման այլ միջոցներով հանդես գալ, ներկայացնել իրենց արվեստը, պատմել ներկայացվող ստեղծագործությունների մասին:
«Ես շատ ինտենսիվ եմ պատրաստվել այս համերգին: Ներդրել եմ շատ հույսեր, եռանդ, հավատ, դրական լիցքեր, որ ամեն բան լավ անցնի: Երկար ժամանակ պատրաստվում էինք մեր ամբողջ խմբով: Մի հսկայական թիմ է աշխատել, որոնց ամբողջ աշխատանքը ես ներկայացնելու եմ բեմում: Մենք ունենք 22 երգ…»:
26-ամյա երգչուհուն առաջնահերթ առաջարկվել է նաև մեքենայի վերանորոգման լավ սրահ, որտեղ կարող է տեսքի բերել այն:
Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստն այս առիթով հայտարարել է, որ երկու դերասան-շոումեններին ռեյթինգային հաղորդման մեջ հանդես գալ արգելել է «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկևիչը: Ըստ վերջինի՝ դա բխում է նոր պայմանագրից, որը Մարտիրոսյանն ու Սվետլակովը ստորագրել են ТНТ հեռուստաալիքի հետ:
«Forbes»-ի կազմած աղյուսակում ընդգրկվել են նաև հայազգի երկու ներկայացուցիչներ: Աղյուսակի 35-րդ հորիզոնականը զբաղեցրել է 32-ամյա հումորիստ Միխայիլ Գալուստյանը: Վերջինիս եկամուտը տարվա ընթացքում կազմել է $2,7 մլն: Հայտնիների աղյուսակի 41-րդ հորիզոնականը զբաղեցրել է մեր հայրենակից, 38-ամյա հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը: Նրա եկամուտը կազմել է $2,8 մլն:
«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի եզրափակիչ գալա համերգին հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյանը: Ծրագրից հետո ամբողջ համացանցը բուռն քննարկում էր, ըստ հանդիսատեսի, «անարդար» ընտրությունը:
«Ես միշտ էլ ակումբներում աշխատել եմ: Դա բոլոր երգիչներին էլ պետք է: Ուրիշ աշխարհ է, եթե երգում ես, մանավանդ՝ կենդանի: Երգիչներ կան, որ իրենց չեն կարող դրսևորել ակումբներում կենդանի կատարումների ժամանակ: Բացի դա էլ, ակումբներում երգելը հնարավորություն է տալիս գումար վաստակել, այն բոլորին անհրաժեշտ է, և ամոթ բան չկա»:
Երգը կոչվում է «Որ կգամ»: «Կարծում եմ` շատ ազդեցիկ և գեղեցիկ երգ է ստացվել: Այն ռոքային ոճում է»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:
Ես երազում էի ձի քշել սովորել, զենքի տիրապետել, ինչո՞ւ չէ` նաև սուսերամարտին կամ կասկադյորական արվեստին տիրապետել: Այդ բոլորը դերասանին անհրաժեշտ են: Դերասանը պետք է գիտակցի, որ ցանկացած ասպարեզում պետք է լուծում գտնի, կարողանա ստեղծված խնդրի տակից պատվով դուրս գալ:
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան հոկտեմբերի 17-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հանդես կգա «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագրով: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Արամ Խաչատրյան համրեգասրահի տոմսարկղից: Տոմսերն արժեն 5000-30 հազար դրամ:
Առաջիկայում տեղի կունենա XFactor նախագծի 2011թ. հաղթող Վրեժ Կիրակոսյանի և «Sony Music» ընկերության հետ համատեղ ստեղծած երգի պրեմիերան:
Իմ ընկերները նրանք են, ովքեր ինձ հարազատ են, ում հետ կարելի է անմիջական շփվել, կատակներ անել: Ես սիրում եմ անմիջական մարդկանց, ազատ շփումները: Դա ինձ համար կարևոր է:
Երգչուհին իր facebook-յան էջում կիսվել է ընկերների հետ իր ուրախությամբ՝ նշելով. «Մենք երջանիկ ենք, որ բալիկ ենք ունենալու: Ուստի, մեզ համար այս կարևոր և ուրախ պահն ամբողջությամբ վայելելու համար, հետաձգել ենք մեր աշխատանքային հանդիպումները»:
Հայ «աստղերը» համարում են, որ ոչ միշտ է պետք տարբերվել և ոչ հաճախ է պետք «ի ցույց դնել սեփական և դիմացինի մարմնի բարեմասնությունները»:
Մտահոգիչ ի՞նչ կա: Շեյկն աշխատում է, եթե ամուսնանա՝ պետք է երեխա ունենա»,- ասում է Շեյկի տատիկը:
Իմ սիրտն ազատ է, և կարծում եմ` դեռ երկար ժամանակ ազատ կլինի: Փորձում եմ ինձ նվիրել միայն կարիերայիս: Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ եթե մեկը կա տվյալ պահին իմ կյանքում, ես այլ բաներով զբաղվել չեմ կարող:
Երբ ավարտում էի ինստիտուտը, Սոս Սարգսյանն անձամբ ինձ պարգևատրեց «տարվա լավագույն դերասանուհի» կոչմամբ, բայց, չգիտես ինչու` ես այսօր տանը նստած սպասում եմ, որ ինձ զանգեն, կանչեն: Ինքս երբեք չեմ գնա, չեմ առաջարկի, բայց գիտեմ, որ իմ երկրպագուներն ինձ սպասում են: Կգա օրը, որ կներկայանամ:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հաջողություններ է գրանցում նաև գերմանական «The Voice» նախագծի շրջանակներում: Իվետան հաղթահալեր է նաև «the battle» փուլը, որտեղ, ըստ մրցույթի կանոնների, մրցող զույգից հաջորդ փուլ է անցնում միայն մեկը:
Արևիկին մեղադրում են շքեղություն, փայլ, ճոխություն սիրելու մեջ: Համացանցում անընդմեջ տարածվող խոսակցությունների համաձայն, Արևիկը փառասեր, եսասեր աղջիկ է, ում հետաքրքրում է ամեն ճոխն ու թանկը:
«Իմ սիրտն ազատ է և դեռ երկար ազատ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էնջլը: Թեև երգչուհու և ապագա դերասանուհու սիրտը դեռ զբաղված չէ, այնուամենայնիվ, երկրպագուները քիչ շանսեր ունեն դառնալու Էնջլի կյանքի ուղեկիցը: «Ես մեկ ամսից մեկնելու եմ, եթե հավանեմ New York-ը, իսկ ես կարծում եմ, որ կհավանեմ, այնտեղ կմնամ: Ուսումս շարունակելու եմ այնտեղ, և հնարավոր է, որ մշտական բնակություն հաստատեմ, չնայած կգամ իմ երկիրը: Ես Հայաստանը շատ եմ սիրում»,- ասաց նա:
Սիրում եմ թանկարժեք նվերներ: Այնպիսի նվեր, որը թանկարժեք կլինի ոչ միայն իր դրամային արժեքով, այլև թանկարժեք՝ այն իմաստով, որ ես այն կրեմ, օգտագործեմ, ինձ պետք լինի: