Նա դեռևս Հայաստանում է իմացել, որ ներկայացված է տարվա լավագույն երգչուհի տիտղոսի անվանակարգում, ինչից անկեղծորեն զարմացել էր:
Վերջին շրջանում համացանցյան հասարակությունը բուռն քննարկում էր Youtube-ում ներբեռնված տեսահոլովակների հավաքած like-երի և dislike-երի քանակը, բազմաթիվ մրցույթներին մասնակցած արտիստների՝ like-երի միջոցով գրաված հորիզոնականները: Կարծիք կար, որ այդ հավանումները գնված են: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ 100 like-ն արժեր մոտ 1000 ԱՄՆ դոլար:
Հայաստանյան շոու-բիզնեսի, մշակույթի ոլորտների ներկայացուցիչներից շատերը մեկնել էին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ՝ մասնակցելու մրցանակաբաշխությանը, ինչպես նաև ստանալու իրենց մրցանակները:
Մենք բոլորս գիտենք, որ հեռուստաընկերությունները հիմնականում աշխատում են գումար բերող ծրագրերի վրա: Բոլորն ունեն գովազդի խնդիր, այնպիսի ծրագրեր են եթեր հեռարձակում, որոնցով հնարավոր է գումար աշխատել:
Այն փողոցը, որտեղ գտնվող հյուրանոցում կանգ է առել Ջենիֆեր Լոպեսը, դարձել է զբոսաշրջային ակտիվ վայր:
Տեսանյութում նվագում է իր լավ ընկեր, դհոլահար Էֆոն, իսկ գործիքավորումը կատարում է իր արդեն 10 տարվա գործընկեր Հմայակ Ռոստոմյանը:
Ֆեյսբուքյան իր ընկերներին երգչուհին պարբերաբար տեղեկացնում էր, որ թե՛ երգը, թե՛ տեսահոլովակն իր համար կարևոր և թանկ են:
Վերջերս հայկական շոու-բիզնես մուտք գործած երգչուհին «Բարև արև» երգով ներկայացավ հանրությանը:
Չեմ սիրում, երբ մարդ սիրում է, կամ ասում է, որ սիրում է մի ոճի երաժշտություն, իսկ մնացած ոճերն անգամ չի էլ փորձում հասկանալ:
Երգչուհի Նարինե Դովլաթյանի և «Վիտամին» ակումբի Գարիկի համատեղ նոր տեսահոլովակն արդեն պատրաստ է:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ ունի: Այս մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան ընկերներին: «Ճիշտ է, ես Երևանում չեմ և դեռ երկար պետք է ճամփորդեմ իմ համերգային շրջագայության պատճառով, բայց դա չի խանգարում, որ այն, ինչ վաղուց պլանավորել էի՝ կատարվի»,- ասում է Լիլիթը:
Հայկական երգարվեստում դեռ կան կատարողներ, ովքեր իրենց կատարումներից գոհ չեն և ձգտում են պրոֆեսիոնալիզմի: 168.am-ի հետ զրույցի ընթացքում երգիչ Կարեն Հայրապետյանն ասաց, որ իր կատարումներն իրեն դուր չեն գալիս: «Ինձ իմ երգած երգերը շատ են դուր գալիս, բայց ա՛յ, կատարումս՝ ոչ: Պակասում է պրոֆեսիոնալիզմը»,- ասաց նա:
Երազանքս մեծ է… երազում եմ, որ Երևանը դառնա իսկական արվեստի քաղաք, որ արտասահմանցին գա և հիանա մեր արվեստով, մշակույթով, մեր քաղաքի ճարտարապետությամբ:
Եթե մարդկանց թվում է, որ ես չլինեի՝ իմ փոխարեն լինելու էր 40 տարեկան մարզիչ, ապա սխալվում են: Ծրագրի ֆորմատն այնպիսին էր, որ հենց այդ տարիքի մարզիչ պետք է լիներ:
Երկու օր անընդմեջ հայկական ինտերնետային կայքերը գրում էին այն մասին, թե դերասան-շոումեն Արմեն Պետրոսյանը (Մենչ) վթարի է ենթարկվել և մահացել:
Հարցին, արդյոք ճի՞շտ են Արման Նշանյանի՝ «Եվրատեսիլ» մեկնելու մասին խոսակցությունները, նա պատասխանեց. ««Եվրատեսիլը» հետաքրքիր մրցույթ է ցանկացած արտիստի համար»:
Russia Today-ն ուղիղ եթերում հեռարձակել է ամերիկացիներին ահուսարսափի մատնած փոթորիկը, որի պատճառով ամայացել է Նյու Յորքը: Տարհանվել է շուրջ 400.000 քաղաքացի: Փակվել է Նյու Յորքի Բորսան, ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
«Իհարկե, նա չէր կարող խմբի ցրվելու պատճառ դառնալ, խումբը փլուզվեց ինքն իրեն: Երբ հայտնվեց Յոկոն, նրա գրավչության մի մասը թաքնված էր իր ավանգարդիզմի մեջ, նրա աշխարհայացքում, ինչը նրան (Լենոնին) գոյության այլ ճանապարհ ցույց տվեց, որը չափազանց գրավիչ էր: Եկավ Լենոնի հեռանալու ժամանակը, նա առանց այդ էլ պատրաստվում էր դա անել ամեն դեպքում», հայտարարել է Մաքքարթնին:
«Ընկերուհի չունեմ, կին կամ, առավել ևս, երեխաներ աշխարհի ոչ մի երկրում չունեմ: Սա և ժամանակի, և իմ դիրքի խնդիրն է: Օրինակ, իմ ընկերների դեպքում ամեն բան ավելի հեշտ է եղել: Իմ ընկերներն իրենց սիրելիներին ճանաչել են մինչև հայտնի դառնալը: Իսկ իմ պարագայում ամեն ինչ մի փոքր այլ է: Աղջկա մոտ իմ մասին կարծիքը ձևավորվում է թե դրական, թե բացասական եթերից: Նա մինչ ինձ ճանաչելն արդեն ունի իմ մասին իր պատկերացումները: Բայց իրականում այն, ինչ ես եմ ցույց տալիս բեմում, իմ բնությունից շատ տարբեր է»:
Դերասան Հովհաննես Ազոյանի կինը` Մերի Ազոյանն, օրեր առաջ ամուսնու ֆեյսբուքյան էջում տեղադրել է իրենց երկրորդ փոքրիկի առաջին` ուլտրաձայնային սարքավորման միջոցով արված լուսանկարներից մեկը:
Նրանք կկազմակերպեն համեստ հարսանյաց հանդես, որը կարժենա ընդամենը երկու տասնյակ միլիոն դոլար: Նշենք, որ Քարդաշյանի առաջին ամուսնությունը գերազանցում էր մի քանի տասնյակ միլիոն դոլարը: Քիմը երազում է իր երկրորդ հարսանիքին կրել Yumi Katsura-ի հավաքածուից մի շքեղ հարսանյաց զգեստ, որն արժե 8.5 մլն ԱՄՆ դոլար: Զգեստն ամբողջությամբ պատված է մարգարիտներով և ադամանդներով: Քարդաշյանը նաև հայտնել է, որ շատ է ցանկանում, որպեսզի իր հարսանիքին երգեն Բեյոնսեն և Սելին Դիոնը:
Երգչուհու խոսքով, Գարիկի հետ երկար տարիների ընկերությունն է միմյանց կապում, բացի դա, ունեն նույն երաժշտական ճաշակը, նույն դիրքորոշումները, աշխարհայացքը:
Պենելոպա և Մոնիկա Կրուզներն աշխատում են իրենց անձնական հավաքածուի վրա: Քույրերը թողարկելու են իրենց անձնական ներքնազգեստի հավաքածուն Agent Provocateur բրենդի համար: Մինչ նրանք ամբողջությամբ կտրվեին այդ աշխատանքին, արդեն իսկ հասարակությունը տեղյակ էր, որ պետք է իսպանացի քույրերից ակնկալի օրիգինալ աշխատանքներ: «Ես այնքան ուրախ եմ: Իմ և Մոնիկայի համար սա նոր արկած է:
Մեծ գումարի դեպքում ցանկացած համերգի առաջարկ էլ կընդունենք: Եթե ինձ հիմա մեծ գումար տան` ես պատրաստ եմ այս ծառերից մեկը կտրել… Կատակում եմ, բայց իսկապես գումարի դերն այսօր շատ մեծ է: Որքան փորձում ես ազնիվ, արդար լինել, մեկ է` գլխավոր դերը փողինն է: Եթե դրամի խնդիր լինի, յուրաքանչյուր մարդ կարող է գնալ այնպիսի քայլերի, որոնք նա միշտ բացառել է իր կյանքում:
Այսօր տեղի է ունեցել Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: Տեսահոլովակը նկարահանվել է Լեռնային Ղարաբաղում: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, երաժշտության հեղինակը՝ Էդգար Ալեքսանյանը, իսկ խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Գրիգոր Կեկչյանը։
«Բեմադրում ենք տիկնիկների պարը: Նախագծի շրջանակներում բոլոր երգիչ-երգչուհիները հանդես են գալու տիկնիկների կերպարներով: Առանձին-առանձին աշխատանքներ են տարվելու բոլոր մասնակիցների հետ: Բեմադրվելու են պարեր՝ իրենց ընտրած երգերին համապատասխան: Տիկնիկների կտրուկ շարժումները բավականին բարդ են: Բեմադրությունը կաշխատեմ հարմարեցնել երգիչ-երգչուհիների պլաստիկ ունակություններին, որպեսզի ստացվի հաճելի շոու հանդիսատեսի համար, և միևնույն ժամանակ` չխանգարի երգչի՝ իր երգի վրա կենտրոնանալուն»,- ասաց պարուհի, խորեոգրաֆ Իռեն Ուլիխանովան:
Վահագն Գրիգորյանից նաև տեղեկացանք, որ «32 ատամ» ակումբի ողջ անձնակազմը չէ, որ մեկնելու է ԱՄՆ: «Մեկնելու են 5 հոգի՝ Արսեն Գրիգորյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, ես և Կարեն Բաբաջանյանը»,- ասաց Վահագն Գրիգորյանը: Նշենք, որ խումբը վերջին անգամ հյուրախաղերով ԱՄՆ էր մեկնել 3-4 տարի առաջ:
Այսօր առավոտյան ուշագրավ դեպք է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքում: NEWS.am-ին ականատեսները պատմել են, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում երկու երիտասարդ սպիտակ «Նիսան» մեքենայով` բարձր երաժշտությամբ ու բարձր արագությամբ, Հյուսիսային պողոտայով ու հարակից տարածքով վեր ու վար են արել՝ գրավելով մարդկանց ուշադրությունը:
Զույգը մտադիր է ամուսնանալ Իտալիայում: Ինչպես տեղեկացնում է ռուսական ellegirl.ru կայքը, զույգը միասին է արդեն հինգ տարի: Անցյալ տարի Ծննդյան տոներին Ջասթինն ամուսնության առաջարկ էր արել իր սիրելիին, սակայն այն, թե որտեղ և երբ են անցկացնելու իրենց պսակադրության արարողությունը, զույգը գաղտնի էր պահում:
Ֆրանսիական մոդայի տունը՝ Louis Vuitton-ը, հայտարարել է իր տեսակի մեջ եզակի նոր գրասենյակային իրեր առաջարկող բուտիկի բացման մասին: Փոքր խանութ, որտեղ կցուցադրվեն անկրկնելի գրենական ապրանքանիշեր: Խանութը գտնվում է Saint Germain des Pres շրջանում: Saint Germain des Pres-ը նահանգ է, որտեղ ապրել և ստեղծագործել են այնպիսի հանրահայտ գրողներ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը և Ժան-Պոլ Սարտրը: