Կայացավ Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» երգի պրեմիերան
Այսօր կայացավ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի՝ «Ես եմ հորինել» երգի պրեմիերան: Ֆեյսբուքյան իր ընկերներին երգչուհին պարբերաբար տեղեկացնում էր, որ թե՛ երգը, թե՛ տեսահոլովակն իր համար կարևոր և թանկ են:
Թեև երգչուհին այժմ գտնվում է համերգային շրջագայության մեջ, սակայն ոչինչ չխանգարեց նրան՝ վերջնական տեսքի բերել տեսահոլովակն ու այն ներկայացնել հանդիսատեսի դատին: Լիլիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան պատին գրել էր, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են իր նպատակներն իրականացնելու համար: Երգչուհու հերթական նպատակը նոր տեսահոլովակն էր, որն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հավաքեց մեծ լսարան:
Նրա երկրպագուները հազարավոր մեկնաբանություններ են թողնում նրա ֆեյսբուքյան պատին, իսկ Լիլիթի Youtub-ի պաշտոնական էջում գրանցած դիտումները գերազանցում են մի քանի հարյուրը: «Ահա իմ տեսահոլովակը: Ինձ համար շատ թանկ ու սիրելի աշխատանք: Սպասում եմ ձեր արձագանքներին»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է երգչուհին: