Նաիրա Մովսիսյանը՝ «Arminian Golden stars a world 2012»-ի հատուկ մրցանակակիր
Կայացավ «Arminian Golden stars a world 2012» մրցանակաբաշխությունը: Հայաստանյան շոու-բիզնեսի, մշակույթի ոլորտների ներկայացուցիչներից շատերը մեկնել էին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ՝ մասնակցելու մրցանակաբաշխությանը, ինչպես նաև ստանալու իրենց մրցանակները: Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը մեկն էր մրցանակաբաշխության նոմինանտներից, ով ստացավ հատուկ մրցանակ՝ «Դոն Ժուան Ավիա» ներկայացման մեջ կնոջ կերպարը լավագույնս մարմնավորելու համար:
168.am-ը զրուցեց դերասանուհու հետ, ով այժմ էլ գտնվում է ԱՄՆ-ում: «Եկել եմ նոյեմբերի 8-ին և այստեղ դեռ կմնամ մինչ դեկտեմբերի 3-ը: Ես առաջադրված նոմինացիայի միակ նոմինանտն էի, ստացա հատուկ մրցանակ, սակայն հայկական շոու-բիզնեսից կային նաև այլ ներկայացուցիչներ՝ Սիլվա Հակոբյանը, Սամվել Գրիգորյանը և այլք, ովքեր ներկայացված էին այլ անվանակարգերում»,- ասաց դերասանուհին: Ինչպես տեղեկացրեց Նաիրան, ինքը փոքր-ինչ ավելի երկար կմնա ԱՄՆ-ում, քանի որ աշխատանքային մի քանի ծրագրեր ունի ավարտելու: Դերասանուհին չցանկացավ մանրամասնել իր՝ այդտեղ մնալու բուն պատճառները և նախընտրեց այդ մասին դեռ լռել:
Լուսանկարը՝ bravo.am-ի