Արփինե Բեկջանյանը՝ ամանորյա ծրագրի նախապատրաստական փորձերին

Ամանորյա հեռուստատեսային ծրագրերի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: «Երևան» հեռուստաընկերությունն արդեն սկսում է իր ամանորյա հանդեսի նախապատրաստական աշխատանքները:

Միջոցառմանը մասնակցող երգիչ-երգչուհիների համար նախապատրաստվել է «Barby night», որտեղ աստղերը ներկայանալու են տիկնիկների կերպարներով: Սա պրոդյուսեր Տիգրան Հարությունյանի թվով երկրորդ նմանատիպ նախաձեռնությունն էր:

Հիշեցնենք, որ առաջին  «Barby night»-ը կազմակերպվել էր անցյալ տարի: Միջոցառման ընթացքում  երգիչ-երգչուհիները մատուցելու են իրենց կատարումները տիկնիկային շարժումների ներքո՝ խամաճիկների նման: «Երևան» հեռուստաընկերության ամանորյա միջոցառմանը մասնակցելու են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից՝ Սյուզին, Անահիտ Շահբազյանը, Լանա Խաչատրյանը, Սոնա Շահգելդյանը, Էլլա Տարունցը, Լիլիթ Կարապետյանը, Լուսինե Աղաբեկյանը, Արփինե Բեկջանյանը և այլք, ովքեր 4-5 խմբերի բաժանվելով՝ անհատական պարապմունքներ են անցկացնելու խորեոգրաֆների հետ:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

Այսօր  երգչուհի Արփինե Բեկջանյանը, ով առաջին անգամ է ներգրավված այս ծրագրում,անցկացրեց իր առաջին պարապմունքը: 168.am-ը մասնակցեց Արփինե Բեկջանյանի ամանորյա միջոցառման համար բեմադրվող պարի պարապմունքներին: Երգչուհու խորեոգրաֆն է պարուհի  Իռեն  Ուլիխանովան:

«Բեմադրում ենք տիկնիկների պարը: Նախագծի շրջանակներում բոլոր երգիչ-երգչուհիները հանդես են գալու տիկնիկների կերպարներով: Առանձին-առանձին աշխատանքներ են տարվելու բոլոր մասնակիցների հետ: Բեմադրվելու են պարեր՝ իրենց ընտրած երգերին համապատասխան: Տիկնիկների կտրուկ շարժումները բավականին  բարդ են: Բեմադրությունը կաշխատեմ հարմարեցնել երգիչ-երգչուհիների պլաստիկ ունակություններին, որպեսզի ստացվի հաճելի շոու հանդիսատեսի համար, և միևնույն ժամանակ` չխանգարի երգչի՝ իր երգի վրա  կենտրոնանալուն»,- ասաց պարուհի, խորեոգրաֆ Իռեն Ուլիխանովան:

Նշենք, որ Իռեն Ուլիխանովան անցյալ տարի ևս բեմադրել է այս նախագծի պարային կատարումները: Անցյալ տարի նա աշխատել էր Ռուզաննա Անդրեասյանի, Օլգա Այվազյանի, Եվայի, Անահիտ Շահբազյանի հետ:

168.am-ը զրուցեց Արփինե Բեկջանյանի հետ` պարզելու, թե ինչպե՞ս է երգչուհին պատրաստվում միջոցառմանը: «Կելի Կլարկսոնի Սթրոնգր» (Kelly Clarkson Stronger) երգն եմ պատրաստում: Աշխատելու եմ դիմահարդարների, ոճաբանների, խորեոգրաֆների հետ: Ստանալու ենք տիկնիկի կերպար: Պարն իրենից շատ շարժումներ չի պահանջում, քանի որ մենք նմանվելու ենք խամաճիկների: Սակայն կարծում եմ, որ թե՛ երգը, թե՛ պարը  հնարավոր կլինի լավ մատուցել»:

 Լուսանկարները` Սերժ Դավիդովի

Տեսանյութեր

Լրահոս