Բաժիններ՝

Օդային ակրոբատ Թինա Քեյն այսօր իր առաջնեկին է ունեցել

Պարուհի, օդային ակրոբատ և էկզոտիկ կենդանիներ վարժեցնող Թինա Քեյն այսօր մայր է դարձել:

Ժամը 15:00-ի սահմանում պարուհին ունեցել է իր առաջնեկին: Պարուհու մենեջերը` Կարինեն, մեզ հետ զրույցում ասաց. «Ծնվել է առողջ, խելոք բալիկ: Փոքրիկն իրեն լավ է զգում: Այս պահին Կամիլլա-Էսմերալդան մայրիկի և հայրիկի հետ միասին գտնվում է հիվանդանոցում»:

Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված երեխայի անվան ընտրությունը, Կարինեն պատասխանեց. «Անունի ընտրությունը թողնենք Թինան հետագայում կբացահայտնի»:

168.am-ը շնորհավորում է պարուհի Թինա Քեյին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս