Քիմ Քարդաշյանի հերթական հարսանիքը կլինի շատ «համեստ»

Քիմ Քարդաշյանը կկազմակերպի 20 մլն դոլարանոց «համեստ» հարսանիք: Այս մասին տեղեկացնում է London Evening Standard-ը: Բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ պաշտոնապես ամուսնալուծվելուց անմիջապես հետո ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping Up with the Kardashians» սերիալի մասնակից Քիմ Քարդաշյանը նախատեսում է ունենալ հաճելի և հիշվող հարսանյաց հանդես: Քարդաշյանի ներկայիս ընկերը սևամորթ ռեփեր Քանյե Ուեսթնն է:

Նրանք կկազմակերպեն համեստ հարսանյաց հանդես, որը կարժենա ընդամենը երկու տասնյակ միլիոն դոլար: Նշենք, որ Քարդաշյանի առաջին ամուսնությունը գերազանցում էր մի քանի տասնյակ միլիոն դոլարը: Քիմը  երազում է իր երկրորդ հարսանիքին կրել Yumi Katsura-ի հավաքածուից մի շքեղ հարսանյաց զգեստ, որն  արժե 8.5 մլն ԱՄՆ դոլար: Զգեստն ամբողջությամբ պատված է մարգարիտներով և ադամանդներով: Քարդաշյանը նաև հայտնել է, որ շատ է ցանկանում, որպեսզի իր հարսանիքին երգեն Բեյոնսեն և Սելին Դիոնը:

Նշենք, որ զույգն արդեն 8 ամիս պաշտոնապես հանդիպում է: Նրանք միասին շատ շքեղ Վենետիկում  տոնել են Քարդաշյանի 32-ամյակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031